Կորոնավիրուսային համաճարակի պատճառով մարդկանց մոտ երկարատև մեկուսացումը և անհանգիստ վիճակները կարող են բացասաբար ազդել մարդու հիշողության վրա: Այս տեսությունն են առաջ քաշել Իրվինում Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները:
Գիտնականները հանգել են այդպիսի եզրակացության՝ նկատի ունենալով այն, որ մարդիկ սկսել են բողոքել մոռացկոտությունից և նրանից, որ մոռանում են նախադասություններում կիրառվող բառերը: Եվ այսպիսի դեպքերի թիվն անընդհատ աճում է:
Հետազոտողները գտնում են, որ չորս պատերի մեջ անընդհատ մնալու պատճառով, որտեղ ուղեղը զբաղեցնելու համար բավարար գործողություններ չկան, մարդու՝ այս կամ այն իրադարձությունը հիշելու ունակությունը ջնջվում է, գրում է MedicForum-ը։