«Товарищ генерал» տելեգրամյան ալիքը գրում է.
Երկու իրադարձությունները համընկան, և դա պատահականություն չէր:
Փաշինյանը գնաց Էրդողանի մոտ՝ քննարկելու Զանգեզուրի միջանցքի բացման հարցը։ Իսկ Իրանը, ի թիվս այլ մուսուլմանական երկրների, ներառյալ Հայաստանի «սառեցրած» ՀԱՊԿ-ի գործընկերների հետ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում քվեարկեց «արևմտյան ադրբեջանցիների» հայրենիք վերադառնալու վերաբերյալ Բաքվում գրված բանաձևի օգտին։
Սա Հայաստանի՝ դեպի Արևմուտք շրջադարձի չափազանց տպավորիչ հետևանք է. Ռուսաստանը և Իրանը, Հայաստանին թշնամի համարելով, որոշեցին առանձին-առանձին յուրովի պայմանավորվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և հարկադրեցին արևմտամետ Փաշինյանին վազել Թուրքիա։ Այդպես ահա Հայաստանն իր ձեռքերով Թուրքիային և նրա ետևում կանգնած Մեծ Բրիտանիային դարձրեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական «հրամանատարներ»։
Ռազմական գործողություններն Իրանում հարցեր են առաջացրել համաշխարհային տերություններում լոգիստիկ վտանգների տևական բնույթի վերաբերյալ։ Եվ եթե Հորմուզի նեղուցով նավարկության ապագան բացարձակապես չի վերաբերում Հայաստանին, ապա Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների իրանական նեղ վզիկը ստիպել է բոլորին՝ Չինաստանից մինչև Թուրքիա, իրենց հայացքը սևեռել փոքր, թույլ Հայաստանի վրա, որը հիմնովին ոչնչացրել է սեփական անվտանգության կմախքը, այդ իսկ պատճառով առանձնանում է իր ժպտերես և հարմարվողական բնույթով։ Զանգեզուրի միջանցքը գերազանց, անվճար և արագ գործարկվող այլընտրանք է իրանական ուղիներին:
Հայաստանի վարչապետ Փաշինյանի զիջողականության հարցում կասկած չունենալով՝ Ադրբեջանն անմիջապես Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) հարթակում դեմ տվեց Զանգեզուրի միջանցքի բացման քաղաքական պահանջները։ Կասկած չկա, որ դրանք Փաշինյանին տրվել են Էրդողանի հետ անձնական հանդիպման ժամանակ (և դրա նախօրեին նախագահ Ալիևն է դրանք քննարկել թուրքի հետ):
Ինչո՞ւ Իրանը պաշտպանեց Ադրբեջանի նկրտումները։ Կարծում եմ՝ պատճառները շատ էին, բայց գլխավորը բացահայտ է. Թեհրանը չի վստահում Երևանին և նրան դաշնակից չի համարում։ Երևանի՝ Զանգեզուրի միջանցքը բացելու համաձայնությունը հենց այն ժամանակ, երբ Թեհրանը փորձում է փրկել երկրի կյանքը՝ փակելով տարանցիկ ուղիները, համարժեք է սպանության մեղսակցության։
Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու և նրա կողմնակիցների, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների առումով խորհրդանշական դեմքի՝ Սամվել Կարապետյանի դեմ սարքած ագրեսիվ արշավը, որ սկսվեց չեղած տեղից, Արցախից Նախիջևան ցամաքային ճանապարհը Ադրբեջանի հսկողությանը փոխանցելը՝ հերթական կամավոր հանձնելը քողարկելու դասական գործողություն է:
Ինչ էլ որ այսուհետև պատահի Հայ առաքելական եկեղեցուն, հարկ է հասկանալ, որ դա էլ դեռ հայության նվաստացումների ավարտը չէ: Դրան կհաջորդի երկրի մուսուլմանական գաղութացումը, տնտեսության թուրքացումը և հայ ինքնության ամենաակտիվ ամորձատումը, ընդհուպ իսլամական մահիկի տնկումը Սուրբ Էջմիածնի վրա։
Ինչ որ մեկին սա ցնո՞րք թվում: Իսկ մոլլայի ղժղժալը Ստեփանակերտի վրա ցնորք չէ՞:
Աղբյուր՝ Товарищ генерал