Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը և ուղիղ հարված՝ հայոց պետականությանը

22/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։

Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբանական համագումարի մասնակիցները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած բազմաթիվ ուխտավորներ:

Տոնի առիթով հավատացյալների օրհնության, մխիթարության և երկրպագության համար դուրս էին բերվել նաև Սուրբ Էջմիածնում պահվող Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Սկևռայի մասանց պահարանը և Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը:

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի զանգակատան առջև կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Վերջում Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը հղեց հավատավոր ժողովրդին։

Ն.Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ

(22 հունիսի, 2025 թ.)

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամեն։

«Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք,

քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»

(Ա Կորնթ. 3.11)։

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոգ այս օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս հազարավոր զավակների՝ հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից և սփյուռքի համայնքներից։ Հայրական սիրով ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները ամենքիդ։

Հավաքվել ենք Քրիստոսի էջքով նվիրագործված այս սրբավայրում՝ վերանորոգելու սիրո ու նվիրումի մեր ուխտը առ Աստված ու հայրենին և առ Սուրբ Էջմիածինը, որը Տիրոջ նախախնամությամբ դարձավ մեր ազգի հոգևոր զարթոնքի զորությունը, մեր ինքնության դարբնոցը և նոր շունչ ու ավյուն հաղորդեց մեր ժողովրդին, մեր բազմադարյա պատմության ընթացքին։

Աստված մեզ ընդունեց իբրև ազգ սուրբ և ժողովուրդ սեփական (Ա Պետր. 2.9) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով ազգիս պարգևեց Սուրբ Էջմիածինը որպես փրկության տապան և մեր հավատքի անսասան վեմ ու հիմնասյուն։ «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 3.11),- ասում է Պողոս առաքյալը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է, որ դրոշմված է ամեն հայի հոգում։ Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմագիծն է, մեր սիրտն ու ոգին է, մեր անցյալն ու ներկան և մեր ապագան։ Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը։

Չկա Սուրբ Էջմիածին առանց հայության, և չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի։ «Ի վերայ Աջոյն և Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապեալ կան»,- ճշմարտապես արձանագրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը։

Սուրբ Էջմիածինը անշեջ ու լուսավոր փարոս է մեր ժողովրդի փրկության ճանապարհին։

Կաթողիկոսանիստ Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ Հայրապետական առաջնորդություն և օրհնություն է բաշխվում համայն հայությանը։ Քրիստոսաէջ այս վայրում դարեր առաջ Հայրապետական Աթոռի վերահաստատումով ազգս հայոց համախմբվեց Հայաստանում և վերականգնեց իր անկախ պետականությունը։

Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այդ ճանապարհը, ցավալիորեն, կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։ Բայց հավատավոր մեր ժողովուրդը, ունկնդիր Տիրոջ խոսքին, թե՝ «ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. 12.25), միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը և ի սեր հայրենյաց համախմբվածությունը։ Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը և ուղիղ հարված՝ հայոց պետականությանը։ Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի՝ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։ Սուրբ Էջմիածինը՝ հավատարիմ հոգեփրկչական և ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը, հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը և համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։

Սիրելիներ, որդիական հավատարմության զգացումներով այսօր դուք՝ որպես ուխտավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եք՝ օրհնություն ստանալու տոնի առիթով դուրս բերված Տերունական Սուրբ Խաչի Մասունքից, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջից, Սուրբ Գեղարդից և երկրպագության համար ձեզ մատուցված սրբություններից։ Այս սրբությունների հրաշագործ զորությամբ մեր բարդ ու վտանգաշատ ժամանակներում փորձությունների մեջ մխիթարություն պիտի գտնենք, ուժ առնենք նեղությունները դիմագրավելու, բարօր կյանք ու լուսավոր ապագա կերտելու։

Սուրբ Էջմիածնի տոնի այս նվիրական օրը առաքյալի խոսքով պատգամում ենք ձեզ․ «Հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16.13-14)։ Հավատարիմ մնացեք Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածնին, ձեր ինքնությանը։ Հաստատակամությամբ պաշտպանեք մեր պատմությունն ու սրբազան մեր արժեքները, մեր հավատքը, սրբությունները և նախանձախնդիր եղեք ազգաշեն ու հայրենօգուտ բարի գործերի մեջ։

Ապրեք համերաշխությամբ, միմյանց հանդեպ հոգատարությամբ և միշտ ընթացեք աստվածահաճո ուղիներով։ Հավատում ենք, որ մեր ժողովրդի սերն առ Աստված և նվիրումն առ հայրենին ամուր հիմք ու երաշխիք են մեր համընդհանուր իղձերի ու տեսիլքների իրականացման, մեր խաղաղ ու անվտանգ կյանքի։

Այս հոգենորոգ օրը Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում ձեզ և Մեր բոլոր զավակներին, ովքեր մշտապես, ինչպես և Եկեղեցու դեմ իրականացվող դատապարտելի արշավի այս օրերին իրենց անսակարկ սերն ու աջակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն։

Միասնական աղոթքով հայցենք հավատքի մեր Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Տրդատ թագավորի բարեխոսությունը, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգև հավատով ու հույսով։

Աղոթենք արցախցի մեր քույրերի ու եղբայրների համար` զորակից լինելով նրանց նեղությունների ու դժվարությունների հաղթահարման գործում։ Աղոթենք Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զավակների ազատ արձակման, ինչպես նաև մեր երկրում հանիրավի կալանավորված մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանի ազատության համար։ Խնդրենք Ամենակալից, որ Իր Սուրբ Աջի պահպանությունն ու հովանին և Քրիստոսադրոշմ Սուրբ Էջմիածնի առատ օրհնությունները միշտ տարածյալ լինեն մեր ազգի և հայոց աշխարհի վրա։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ: Ամեն:

Նախորդ գրառումը

Աբբաս Արաղչին կմեկնի Մոսկվա

Հաջորդ գրառումը

Իրանը վերջնական որոշում կկայացնի՝ կփակի՞ Հորմուզի ջրանցքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Նորություններ

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026
Նորություններ

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026
Հաջորդ գրառումը

Իրանը վերջնական որոշում կկայացնի՝ կփակի՞ Հորմուզի ջրանցքը

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական