Կիրակի, 26 Հուլիս, 2026

Այցելեք եկեղեցի՝ քիչ թե շատ մաքրվելու, հայկականության բաձառիկ հենասյունը խորությամբ զգալու

Եթե նախկինում ես գնում էի եկեղեցի ոչ շատ հաճախ և առավելապես եկեղեցական տոներին, ապա այժմ վստահաբար որոշել եմ շաբաթ կամ կիրակիները հաճախ սկսել ընտանիքիս հետ նախ եկեղեցի այցելությամբ և հոգևոր հաղորդակցմամբ:

Սա որքան հոգևոր արժևորման նույնքան էլ քաղաքացիական դիրքորոշման որոշակի արտահայտչաձև է ի պաշտպանություն ՀԱԷ-ի: Որքան մենք, նույնքան էլ Հայ Առաքելական Եկեղեցին ունի մեր թե հոգևոր, թե քաղաքացիական և թե պահպանողական ամրության կարիքը: Այցելեք եկեղեցի քիչ թե շատ մաքրվելու, ձեր ինքնությունը ինքնուրույն անվտանգ պահելու, հայկականության բաձառիկ հենասյունը խորությամբ զգալու և քաղաքական այսօրեական աղբին դիմակայելու ուժ ձեռք բերելու և հաղթելու համար: Այսպես կուժեղացնեք ձեզ և ձեր եկեղեցուն նաև ներսից և ոչ միայն կողքից: Կիմաստավորվի նաև ձեր աշխարհիկը:

Բարի շաբաթ -կիրակի

P.S. Էս էլ ձեր արածի ու արվելիքի ընթացիկ պատասխանը Մեր Ձևերով: Էս Ազգի իրական համը դեռ չեք զգացել: Դանդաղ, բայց հաստատուն համ ունի: Կզգաք դեռ: Ասպատակող ու վախ տարածող ոչ առաջին քոչվորն եք, ոչ էլ վերջինը:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան