Գործ սարքելու նուրբ արվեստը. Կարապետ Պողոսյան

Փաստաբան Կարապետ Պողոսյանը գրում է. «Սամվել Կարապետյանը իր խոսքում ասել էր՝ մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու, սակայն Փաշինյանը «մասնակցություն» բառը շատ մանիպուլատիվ ձևով փոխեց «միջամտության» և այն օգտագործեց պետության դեմ որպես հանցանք որակելով։ Ի դեպ, շատ լրատվականներ հենց Փաշինյանի շրջանառած բառը կիրառեցին։ Իսկ իրականում մասնակցել և միջամտել բառերը տարբեր են թե՛ իրենց իմաստով և թե՛ կատարվելիք արարքի բնույթով։
Հետևաբար, երկրի կառավարիչը ինչպես միշտ «փայլեց» իր մարդկանց գլխին սարքելու, փակելու տաղանդով։
Այժմ ինքը ձգտելու է այլ բանի՝ կարողանա նախկին հաջողված փորձը կիրառելով՝ հասնել նրան, որ Կարապետյանների ընտանիքը ստիպված լինի մտնել քաղաքականություն, պատրաստվի հերթական ընտրությունների և գնա «կրելու»։ Ինչը հիանալի նվեր կլինի Փաշինյանի և մեծ ողբերգություն՝ բոլորիս համար։
Սակայն կարծում եմ՝ Կարապետյանների ընտանիքը կդրսևորի լուրջ խոհեմություն, չի տրվի գայթակղությանը, իր ներուժը և կապերը կներդնի Հայաստանում այս պահին միակ և իրատեսական օրակարգին` իմպիչմենտին։
Յուրաքանչյուր վայրկյանը սրանց լինելու մեծ վտանգ է բոլորիս համար, ինչը այլևս շատ շատերը զգացել են սեփական մաշկի վրա»։
