Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Իրան-իսրայելական պատերազմ. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

*Իրանը կիրակի երեկոյան հրթիռային նոր հարված է հասցրել Իսրայելին՝ որպես իր տարածքում Իսրայելի ագրեսիայի դեմ պատասխան գործողության մաս։

*Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի տարածքին, պնդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ տեսանյութ հրապարակելով։ Իսրայելական աղբյուրներից այս տեղեկատվության հաստատում դեռևս չկա։

*Իրանական հրթիռները կաթվածահար են արել  Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը. NourNews գործակալություն։

*Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքին, որի հետևանքով վիրավորվել են մի քանի մարդ, այդ թվում՝ դիվանագետներ։

*Անկարան հերքել է այն տեղեկությունները, թե որոշ իսրայելական քաղաքացիական ինքնաթիռներ տեղակայված են Թուրքիայում։ Իսրայելի հետ ավիացիոն համագործակցությունը դադարեցվել է Գազայում գործողությունների սկսվելուց հետո, հայտնել է Էրդողանի վարչակազմը։

*Իսրայելի «նվերները» Իրանին կարող են հանգեցնել իշխանափոխության այդ երկրում. ասել է  Բենիամին Նեթանյահուն Fox-ին տված հարցազրույցում։

*Էրդողանը ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ – Anadolu

*Վերջին օրերին Թրամպը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի բարձրագույն ղեկավարի սպանության ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյաների։

*Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը շատ բարձր գին կվճարի խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանության համար

*Նեթանյահուն նաև ասել է, որ Իսրայելը վճռական է Իրանի «կրկնակի սպառնալիքի» վերացման գործում, քանի որ կործանիչներն օդ են բարձրանում այրվող Թեհրանի վրայով։