Իսրայելը վերացրեց Իրանի հատուկ ծառայությունների, ուժային կառույցների վերջին ղեկավարին՝ իր տեղակալի հետ. Վան Համբարձումյան

Քաղաքագետ Վան Համբարձումյանը գրում է. «Քիչ առաջ Իսրայելը վերացրեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Հատուկ Ծառայությունների, ուժային կառույցների վերջին ղեկավարին՝ իր տեղակալի հետ:
Քիչ առաջ սպանվեցին Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի ռազմական հետախուզության պետ գեներալ Մոհամմեդ Կազմին և նրա տեղակալ Հասան Մոշահեկը:
Այս պահից սկսած՝ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերը, հատուկ ծառայությունները, ուժային բոլոր կառույցները, Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը ամբողջությամբ գլխատված են:
Բոլորը՝ նույնիսկ Թեհրան քաղաքի ոստիկանապետն է վերացվել»:
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։
