Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իսրայելի ագրեսիան կստանա համարժեք պատասխան. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հավաստիացրել է, որ Իսրայելի ագրեսիան կստանա համարժեք պատասխան:

Նշենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ցուցաբերել է պատրաստակամություն՝ նպաստելու տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը, և այժմ վճռականորեն կգործի՝ ի պատասխան ագրեսիայի և ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության: