Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սարգիս Շահինյան. «Շվեյցարիայի գործադիրը գիտակցված եւ կամավոր հրաժարվում է կատարել իր աշխատանքային պարտավորությունները»

Անահիտ Հովսեփյան
13/06/2025
- 13 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
183
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիհ Ֆոնթոբելը (Erich Vontobel), որ «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախմբի համանախագահն է, հունիսի 4-ին հարցում էր ուղղել Շվեյցարիայի գործադիրին՝ ԼՂ-ի խաղաղության ֆորումի վերաբերյալ: «24.4259 բանաձեւը պարտավորեցնում է Շվեյցարիային խաղաղության ֆորում հրավիրել՝ տեղահանված հայերի անտանգ վերադարձը դյուրին դարձնելու համար: Հանրությունը կարիք ունի պարբերաբար իրազեկման՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել գործադիրը մարտ ամսվանից ի վեր, ի՞նչ ճանապարհային քարտեզ է նախատեսում, ինչպե՞ս է ապահովում հակամարտության բոլոր կողմերի արդար մասնակցությունը»:

 Հունիսի 10-ին Շվեյցարիայի արտգործնախարարությունն ի պատասխան հարցման ծանուցել էր, որ «Շվեյցարիայի իշխանությունները հաղորդակցվում են Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ, մարտից ի վեր ԱԳՆ-ն սկսել է երկու երկրների հետ քաղաքական խորհրդակցությունները, նրանք ընդգծել են խաղաղության համաձայնագրին, հարաբերությունների կարգավորմանը հասնելու նպատակը: Ադրբեջանի իշխանությունները ընդգծել են նաեւ, որ չեն ճանաչում ԼՂ-ն՝ որպես կազմավորում, հետեւաբար բանաձեւով նախատեսված ֆորումին իրենց մասնակցությունը բացառում են: Հաշվի առնելով վերոբերյալ դիրքորոշումները, ԱԳՆ-ն ներկայում չի կարող ծրագրել ֆորումի կազմակերպումը, շարունակում է ուշադիր հետեւել իրավիճակին, առաջարկում իր բարի ծառայությունները, եթե երկու երկրները ցանկանան»:

ԱԳՆ-ի պատասխանի վերաբերյալ հարցրինք Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի կարծիքը: Նա նկատել տվեց, որ Շվեյցարիան, կարծես «ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի՝ խնդիրը լուծված տեսնելու պատճառաբանությանը, որ հակասում է ինքզինքն՝ որպես երկու երկրների, պետություններու միջեւ խաղաղության, հավասարակշռության հասնելու միջնորդի դերին»: Շահինյանը ընդգծում է ԱԳՆ պատասխանի մեջ այն շեշտադրումը, որ «Ադրբեջանը չի ճանաչում ԼՂ-ն՝ որպես կազմավորում»: «Իր ճանաչել-չճանաչելով չէ՝ ԽՍՀՄ ժամանակ էլ ԼՂԻՄ-ն արդեն կազմավորում էր, իսկ դրանից հետո՝ դե ֆակտո պետական միավոր: Հետեւաբար միշտ եղել է կազմավորում»: Մեր հարցին, թե ի՞նչ պիտի անի, ինչպե՞ս պիտի հակազդի պառլամենտական խումբը, Շահինյանը մատնացույց է անում միջազգային իրավունքին հղում անելու կարեւորությունը: «Շվեյցարիայի ԱԳՆ չի պատասխանում հարցի բովանդակությանը: Իր մեկնաբանությունն է տալիս, թե որոնք են իր համար միջազգային հարաբերվող սուբյեկտները: Բայց հայցի մեջ շատ հստակ է ձեւակերպված, թե իրականում ո՛ւմ հետ պետք է Ադրբեջանը խոսի: Միջազգային իրավունքի տեսակետից հստակ ճանաչված է, թե ԼՂ-ի նման ինքնորոշված մի պետություն կարող է ունենալ այդ դերը: Շվեյցարիայի գործադիրը գիտակցված եւ կամավոր հրաժարվում է կատարել իր աշխատանքային պարտավորությունները»:

Ձախից Ալեքսիս Գրիգորյանը, Լեռնա Բաղջյանը, Սարգիս Շահինյանը եւ Մարլին Սահակյանը Շվեյցարիայի ԱԳՆ-ի առջեւ, նախարար Իյնասիո Կասսիսի հետ հանդիպումից առաջ: 20.10.2023 թվական

Ինչպե՞ս է պատգամավորների միջկուսակցական կոմիտեն հակազդելու ԱԳՆ-ի պատասխանին: Մեր այս հարցին ի պատասխան Սարգիս Շահինյանը բացատրում է.

«Երկու հնարավորություն կա: Մեկը՝ ներսից հայց ներկայացնելն է՝ հիշեցնելով ԱԳՆ-ի պատասխանը ու նաեւ գիտակցված եւ կամավոր աշխատանքային պարտավորություններից հրաժարվելու հանգամանքը, այն՝ որ միջազգային իրավունքի հիման վրա չի կարելի անտեսել Ղարաբաղի  ինքնորոշված կառավարությանը եւ ուղղակի զուգահեռներ մատնացույց անել, թե Շվեյցարիան այլոց պարագային ինչպես է վարվել: Շվեյցարիան շատ կարեւոր դեր ունեցավ Կոլումբիայի հետ կապված: Այնպես չէ, որ Շվեյցարիան չէր ճանաչում Կոլումբիայի հակամարտող ուժերը: Ամեն ինչ անում էր, որ կարողանար ճանաչել տալ եւ ազդեցություն ունեցավ: Ուզում եմ ասել, որ նախաձեռնությունը չի կրնար մարիլ այս ձեւով, մանավանդ որ «Սոքարի» իրողությունը այդքան գերակշռում է: Սա ասում եմ իբրեւ քաջատեղյակ անձ: «Սոքարին» շատ գեշ հարված մը պիտի գա, եւ այնքան ատեն, որ Շվեյցարիան Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական հաշվարկներուն ետեւեն երթա, այդքան ինքը պիտի տուժե: Մանավանդ  այն պահուն, երբ արտգործնախարարի՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունը սարսափելի անկում է ապրում: Երկրորդ հնարավորությունը ՝մամուլի հրապարակումների միջոցով է»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս ի՞նչ աղմուկ է

Հաջորդ գրառումը

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Թուրքիա մեկնելուց և իր սիրելի Էրդողանին հանդիպելուց առաջ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ հարձակումը Նիկոլի համար...

ԿարդալDetails

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025

Արդյոք Ձեր հայրն ընտրակեղծարարության մաս չի կազմել. հարց՝ Ռուբեն Ռուբինյանին

17/06/2025

Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան

17/06/2025

Իրավիճակը մեզ համար առավել կբարդանա. Սուրեն Սարգսյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական