Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճշմարտությունը թաղվում է ստի և պաթոսի միջև. Վահե Գրիգորյան

11/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահմնադրագետ Վահե Գրիգորյանը գրում է.

Ճշմարտությունը թաղվում է ստի և պաթոսի միջև.

1) Ակնհայտ է, որ ըստ ՀԱԵ ՆԵՐՔԻՆ կարգավորումների` կուսակրոնության պահանջի առկայության դեպքում որևէ հոգևորական այն չի կարող խախտել, իսկ խախտման դեպքում եկեղեցին ինքը պետք է գործի, քանի որ դա իր ներքին կարգապահական խնդիրն է. արտաքին, առավել ևս` պետական միջամտությունն արգելվում է, քանի որ այն կրոնական կազմակերպություն է, որի գործունեությունը, այդ թվում` անկախությունը, երաշխավորված է Սահմանադրությամբ:

2) Ակնհայտ է, որ եթե անգամ կուսակրոնության պահանջը խախտվել է, ապա Նիկոլ Փաշինյանը և այլոք դրա մասին վաղուց են իմացել, բայց խոսում են միայն հիմա, քանի որ հիմա է իրենց դա անհրաժեշտ, հետևաբար քրիստոնեական խոնարհության ու հավատավորի սքեմի տակ թաքնվելը փարիսեցիություն է:

3) Ակնհայտ է, որ կուսակրոնության պահանջի ենթադրյալ խախտման վերաբերյալ տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների ենթադրյալ ապօրինի մշակման արդյունքում, որը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն:

4) Ակնհայտ է, որ պետությունը և պետական որևէ պաշտոնյա չի կարող մասնակցել Կաթողիկոսի ընտրությանը կամ ունենալ ձայն այդ ընտրության ընթացքում, հակառակի պարագայում թող եկեղեցին էլ ունենա վճռորոշ ձայն վարչապետի կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ:

5) Ակնհայտ է, որ անկախ մարդու կրոնական և հոգևոր հայացքներից կամ դրանց բացակայությունից` յուրաքանչյուր ոք պետք է հարգի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին որպես Ազգային կառույց և այդ հարգանքը պետք է զերծ պահի հոգևորականության հանդեպ վիրավորական և ատելության խոսքի օգտագործումից, հատկապես, երբ նման խոսույթը կիրառվում է պետական պաշտոնյայի կողմից:

Իսկ եթե Իմ անձնական կարծիքն է հետաքրքիր, ապա հաշվի առնելով կուսակրոնության պահանջի ծագումը Հայ եկեղեցական իրավահարաբերություններում, այն 5-րդ դարից պարտադրված բարք է, որը իրական նպատակ է ունեցել կանխել Լուսավորչի տոհմի ազդեցությունը, իսկ հետո` կանխել եկեղեցու միջոցով Ազգային պետականության վերակերտումը. Գրիգոր Լուսավորչից սկսած մինչև իր իսկ ժառանգ Սահակ Պարթև կաթողիկոսները եղել են ամուսնացած և ունեցել են զավակներ:

Ինչ վերաբերում է Եկեղեցի-Պետություն հարաբերություններին, ապա պետք է բացառվի Պետության միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, սակայն Եկեղեցին պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում հոգևորական-պատգամավորով` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելության շարունակականության երաշխիք:

Հատկապես վերջին մտքին դեմ արտահայտվողները, չգիտես` ինչու, շատ ընդունելի են համարում, որ Վատիկանը առանձին պետություն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ. Կաթողիկոս

Հաջորդ գրառումը

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել խաթարող ու պառակտիչ հռետորաբանությունը. Սինջար եզդիների ազգային միավորում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել խաթարող ու պառակտիչ հռետորաբանությունը. Սինջար եզդիների ազգային միավորում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական