Հավատացյալ ժողովուրդը հոծ բազմությամբ կեսգիշերին գնացել էր «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Այս ինքնաբուխ ակցիայի պատճառը Փաշինյանի չդադարող ու ահագնացող արշավն է եկեղեցու և կաթողիկոսի դեմ։ Նա այսօր գրառում է արել Վեհարանը գրավելու մասին։
Ի հեճուկս նրա՝ բազմահազար ժողովուրդը գնաց օդանավակայան՝ այդպիսով ցույց տալով, որ սատարում է Գարեգին Երկրորդին, նրա կողքին է ու նրան կպաշտպանի Հայաստանի իշխանություններից։
Վեհափառը չթաքցրեց իր հուզմունքն ու զարմանքը՝ տեսնելով օդանավակայանի մուտքի մոտ իրեն սպասող հոծ բազմությանը։
Նա օրհնանքի խոսքեր ասաց ու հորդորեց միասին հնչեցնել Տերունական աղոթքը։
«Վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը»,-ասաց նա։