Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշազադեն իր ողջ ընտանիքով թաղված է կոռուպցիայի մեջ, նա Ադրբեջանում ամենավարկաբեկված և անընդունելի հանրային դեմքերից է. Caspian Frontiers

10/06/2025
- Միջազգային, Նորություններ

Արդյո՞ք ունի հեղինակություն Ալլահշուքյուր Փաշազադեն ադրբեջանական հասարակության շրջանում։

Caspian Frontiers-ը գրում է, որ Ալլահշուքյուր Փաշազադեն Ադրբեջանում ամենավարկաբեկված և ադրբեջանական հասարակության համար բացարձակ անընդունելի հանրային դեմքերից է մի քանի պատճառով։

Պատճառ 1 / էթնիկական

Ալլահշուքյուր Փաշազադեին Ադրբեջանի թուրքերը կամ պայմանական «էթնիկ ադրբեջանցիները» չեն ընդունում, որովհետև նա ազգությամբ թալիշ է և կա նաև 1993թ. նկարահանված խոստովանական տեսահոլովակը, որտեղ վերջինս հայտարարում է, որ ինքը թալիշ է։

Բայց Փաշազադեին չեն սիրում ու չեն ընդունում նաև թալիշները, որովհետև վերջինս իր եղբոր՝ Ջավանշիր Փաշազադեի հետ, հանուն պաշտոնի, փողի և ունեցվածքի, ուրացել է իր ազգությունը և դադարել է իրեն համարել թալիշ։ Ավելին, թե′ Ալլահշուքյուրը, թե′ նրա եղբայր Ջավանշիրը Ադրբեջանի թյուրք ազգայնական էլիտայի հետ մասնակցել են Թալիշական Ազգային Շարժման առաջնորդների և ակտիվ դեմքերի հետապնդումներին, նաև ցուցմունքներ են տվել թալիշ ժողովրդի իրավունքների համար պայքարող մարդկանց դեմ։ Սրանք նույնպես արձանագրված են փաստերով, և անհրաժեշտության դեմքում Caspian Frontiers ալիքը կհրապարակի դրանք։

Պատճառ 2 / Հակակրոնականություն և հեթանոսություն

Ալլահշուքյուր Փաշազադեն հարգված չէ նաև Ադրբեջանի հավատացյալ ժողովրդի կողմից, ընդ որում ոչ սուննիների, ոչ առավել ևս շիաների։ Եթե սուննիների պարագայում ակնհայտ են պատճառները, ապա շիաների դեպքում պատճառները մի քանիսն են։

Առաջինը, Փաշազադեն լուռ է մնացել շիա հավատացյալների հանդեպ իշխանությունների կողմից կիրառված բոլոր բռնաճնշումների ժամանակ։

Երկրորդ, բառ անգամ չի ասել, երբ իշխանությունները շարունակաբար փոփոխություններ են արել «Խղճի և դավանանքի ազատության մասին» օրենքում, արգելել շիա հավատացյալներին նշել աշուրան և թասուան։

Ավելին, նա լուռ է եղել նաև այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևի ցուցումով հիմնահատակ քանդել են և հողին հավասարեցրել տասնյակ մզկիթներ Բաքվում և այլ վայրերում։

Փաշազադեն լուռ է մնացել նաև այն ժամանակ, երբ բազմաթիվ շիայական մզկիթների սպասավորներ ձերբակալվել են՝ Իրանի համար լրտեսության հանիրավի մեղադրանքով, և արդյունքում հարյուրավոր մզկիթներ կամ մնացել են առանց հոգևոր սպասավորների կամ հանձնվել են Բաքվի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը ավարտած, բայց շիայական ծեսից ու Ղուրանից առանձնապես չհասկացող ուսանողներին, որոնք մզկիթներում նամազ կարդալու փոխարեն՝ զբաղված են ոգելից խմիչքներ խմելով և թղթախաղով։

Փաշազադեն լուռ է մնացել նաև այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևի ցուցումով պղծվել են շիայական տասնյակ մզկիթներ՝ Հեյդար Ալիևի արձանը կամ կիսանդրին ստիպողաբար դրանցում տեղադրելով։

Պատճառ 3 / Կոռուպցիա

Ալլահշուքյուր Փաշազադեն իր ողջ ընտանիքով, ներառյալ եղբայրը՝ Ջավանշիրը, որդիները և փեսաները թաղված են կոռուպցիայի մեջ, և սա է ահա այն հիմնական պատճառը, որ ադրբեջանական հասարակությունն ատում է Փաշազադեին և նրա ընտանիքին։

Տարբեր տարիների ընթացքում հրապարակվել են Փաշազադեի՝ արտասահմանում ունեցած անշարժ գույքի մասին տեղեկություններ, որոնք միայն Չեխիայի տարածքում գերազանցում են մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարը։

Փաշազադեի որդուն է պատկանում Ադրբեջան ոգելից խմիչքների ապօրինի ներկրման մենաշնորհը և այլն։

Ընդհանրապես, Ադրբեջանում կոռուպցիայի հետ կապված, Փաշազադեի անունն ավելի շատ է հոլովվել, քան անձամբ Իլհամ Ալիևինը և նրա ընտանիքինը։

Այս ամենից զատ, մարդիկ նաև զզվում են Փաշազադեի կրավորական և քծնող վերաբերմունքից, որ ունի նա Ալիևի նկատմամբ։ Դա նույնպես հաճախ է նկարահանվում, ցուցադրվում սոցիալական ցանցերում և ամենասուր ձևով ծաղրվում։

Լուսանկարում Փաշազադե եղբայրներն են։

Նախորդ գրառումը

Թշնամու տեղական սպասարկու լինելու նրա վարքն այլևս հնարավոր չէ կոծկել. Վլադիմիր Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

Մայր Աթոռի դեմ հարձակումները կանխելու քաղաքական մակարդակն իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
Հաջորդ գրառումը

Մայր Աթոռի դեմ հարձակումները կանխելու քաղաքական մակարդակն իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական