Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ափսոս Պրն. Վարչապետ Բոլորովին Անպատշաճ Ձեր Խօսոյթը Վնասեց Առանձնապէս Ձեզ Եւ Ձեր Հանգամանքին Մինչ Հայց. Առաքելական Եկեղեցին Է` Եւ Կը Մնայ Հայոց Թանկագին Հիմնասիւներէն Մէկը

10/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Ափսոս՝ շատ ափսոս Պրն. Փաշինեան:

          Շատ դժուար է մեզ համար հասկնալ թէ անհեռատես ինչպիսի մտածողութեամբ է որ, երկրին արդէն իսկ փխրուն հոգեբանական ներկայ կացութեան մէջտեղ, գրգռիչ, ամենահասարակ բառամթերքով, Դուք ի վերջոյ, Ձեզ, եւ Ձեր շրջապատին է որ նուաստացուցիք միայն, թիրախաւորելով Հայց. Առաքելական Եկեղեցւոյ աւագանին:

            Պրն. Վարչապետ՝ արտայայտելով գիտակից հայ ժողովուրդի ջախջախիչ մեծամասնութեան պահանջը, մենք բազմիցս և կրկնակի, կոչ ըրած ենք Ձեզ, ընդհակառակը համախմբելու մեր ժողովուրդի բոլոր կարեւոր կառոյցները որպէսզի կարենանք յաղթահարել, մեր հայրենիքին եւ ազգին սպառնացող այսօրուան գոյութենական մեծագոյն վտանգները:

            Անընդունելի է բոլորիս համար, թէ ոչ միայն այս իմաստով Դուք մինչեւ այսօր գործնապէս որեւէ ջանք չէք կատարեր, այլեւ ընդհակառակը ահա Դուք՝ եւ ակնյայտօրէն Ձեր քաջալերանքով, Ձեր նեղ շրջապատը, գործածելով քաղաքակիրթ պարզ հայուն համար ամենախորթ փոթորկաստեղծ բառամթերք մը, պատերազմ կը հռչակէք, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ աւագ սպասարկողներու դէմ: Դժբախտաբար, պէտք է անխուսափելիօրէն ենթադրել թէ գիտակցաբար անտեսեցիք թէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, իր աշխարհատարած կառոյցով, տասնեօթը դարերէ ի վեր ունենալով հանդերձ բացթողումներ, եղած է եւ այսօր ալ կը մնայ մեր ազգային գոյատեւումը ապահովող դիմադրականութեան կարեւորագոյն ազդակներէն մէկը:

            Այս պայմաններու տակ Պրն. Վարչապետ, հետեւողական ըլլալով է որ, ստիպողաբար ահա անգամ մը եւս կը ստորագծենք և Ձեզ կը յիշեցնենք թէ ազգային գերագոյն մեր շահերը կը պահանջեն որ Դուք, ծանրօրէն տագնապալից այս շրջանին, այսօր աւելի քան երբեք, Ձեր առաջնահերթ եւ լրջագոյն անմիջական պարտաւորութիւնը նկատէք ստեղծել ազգային համախմբման այն հարթակը ուր մէկտեղուին ամբողջ հայ ժողովուրդին՝ հայրենիքի թէ Սփիւռքի տարածքին գործող, քաղաքական, մտաւորական գիտական եւ այո նաեւ հոգեւորական, ոյժ ներկայացնող բոլոր կարեւոր կառոյցները : Այս բոլորին միացեալ եւ համադրուած ոյժերով է միայն որ կրնանք կառուցել այն հզօր պարիսպները որոնց շնորհիւ պիտի յուսանք կարենալ ազդու կերպով պայքարիլ եւ ի վերջոյ յաղթահարել ներկայ համաշխարհային աննախընթաց վտանգներուն յորձանքները:

            Պարզապէս արտօնուած չէ մեզմէ ոչ մէկուն, ի մասնաւորի Ձեզ Պրն. Վարչապետ , որ ներկայ ճգնաժամային պայմաններուն տակ անտեսէք կամ տկարացնէք ազգային տոկունութեան արմատներէն որեւէ մէկը, այս պարագային մանաւանդ՝ Հայց. Առաքելական բազմադարեան եկեղեցին:

           Քննադատութեան լուրջ նիւթեր առատ են:

            Ի գին կրկնութեան, ստիպուած կը մանրամասնենք Պրն. Վարչապետ թէ նախ և առաջ, յանուն հայ ժողովուրդին, Ձեզմէ կը պահանջուի որ սրբագրէք բոլոր բացթողումները Ձեր այն պարտականութեանց, որոնց ի պաշտօնէ Ձեզ ազգովին կը նկատենք գլխաւոր պատասխանատու խնամակալը.

            Կը պահանջենք որ այսօրուան վտանգներուն լրջութեան համաչափ հզօրացնէք և արդիականացնէք մեր երկրի սահմանները պաշտպանող ազգային բանակը: Առանց այս վերջնոյն, դիւանագիտական համաձայնութիւնները կը մնան ամուլ և անզօր:

            Կը պահանջենք որ տնտեսութեան զարգացման հետ զուգահեռ, հոգատարէք եւ քաջալերէք որ մեր ժողովուրդը լաւ սորվի եւ տէր կանգնի իր հարազատ լեզուին, իր պատմութեան եւ իր մշակոյթին:

            Կը պահանջենք որ քաղաքական սակարկութեանց նիւթ չդառնան մեր սրբութիւնները որոնց շարքին առաջնահերթ են Հայոց բազմադարեան նշանաբան սուրբ Արարատ լեռը, Հայոց Ցեղասպանութեան  նկատմամբ անսակարկելի արդարութեան պահանջը, երեսուն տարիներ իր  փառքը երգուած Արցախը, այսօր մզկիթներու վերածուող իր եկեղեցիներով եւ իր քանդուող պատմական ազգային յուշարձաններով:

            Կը պահանջենք մանաւանդ Պրն. Վարչապետ, որ առաջնահերթ ծրագիր նկատէք պետական լրջագոյն միջոցներով կազմակերպել եւ զարկ տալ միջազգային տարողութեամբ, հայանպաստ հանրային կարծիք (public opinion) կառուցող՝ տեղեկատուութեան ցանցերու: Այսօր այս վերջինները պարզապէս անգոյ ըլլալով, դաշտը լայնօրէն բաց է ազերիական հակատեղեկատուական լայնատարած աշխատանքին առջև:

          Վերոյիշեալ այս Ձեր մեծ բացթողումներուն հետևանքով է որ, Պրն. Վարչապետ, դժբախտաբար կորսնցուցինք Ղարաբաղը, իր ամբողջ ազգային հարստութիւնով: Անհաւատալի, դատապարտելի և խիստ վտանգաւոր է նաև որ մինչև այսօր, հայոց պետութիւնը տակաւին ոչ մէկ ազդու միջոցառման կը դիմէ երբ ազերի վարչամեքենան և ամբողջ իր մամուլը ազատօրէն «Արևմտեան Ատրպէյճան» կը կոչեն նոյնինքն ամբողջ Հայաստանը:

           Գիտենք անշուշտ  Պրն Վարչապետ, թէ որոշ չափով սահմանափակ են Ձեր միջոցները, սակայն Ձեր կարևոր բացթողումներու շարքին կը մտնէ նաև, թէև ի բնականէ անխուսափելիօրէն անհամադրուած, սակայն այլապէս հսկայ միջոցներ ունեցող Սփիւռքին նկատմամբ, պետական Ձեր լուրջ վերաբերմունքի պակասը:

            Այս բոլորէն ետք, ինչ կը վերաբերի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ կառոյցին, ինչպէս բոլոր մեր միւս կառոյցներու պարագան է, ի դէպ ներառեալ քաղաքական կառոյցները, բնական է և ճիշդ է որ հոն ևս այսօր կան, ինչպէս եղած են անցեալին, կատարուելիք կարևոր բարելաւումներ: Սակայն այս մտահոգութեանց ծիրին մէջ, բաղդատմամբ մեր միւս կառոյցներուն, բարեբախտաբար մեր եկեղեցին՝ եկեղեցականներու եւ աշխարհականներու մասնակցութեամբ, ունի իր գործող ամենալուրջ կանոնագրական վարչամեքենան, որուն ճանապարհով է որ, ինչպէս անցեալին, այսօր ևս բարելաւումները պարտին կատարուիլ: Օրինական այդ վարչամեքենային մէջ պարտականութիւններ եւ իրաւասութիւններ ունին հաւասարապէս, սուրբ Միւռոնով մկրտուած պարտաճանաչ ամէն հայ հաւատացեալ: Այդ հանգամանքները լրացնելու պարագային է միայն, որ Դուք եւս ունիք այդպէսով ձևաւորուած պարտականութիւններ եւ իրաւունքներ: Սակայն որոշ է թէ առանձնապէս Վարչապետի Ձեր հանգամանքը կը ցաւինք որ յաւելեալ սահմանադրական իրաւասութիւններ բացարձակապէս չի տար Ձեզ, Պրն. Վարչապետ:

            Ահա թէ ինչու անընդունելի եւ դատապարտելի է բոլորիս համար Ձեր եւ Ձեր շրջապատին գործածած անընդունելի բառապաշարով, միջամուխ ըլլալու գրոհը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ դէմ:

            Ընդհակառակը այժմ կ’ակնկալուի Պրն. Վարչապետ որ Ձեր անպատշաճ և ամօթալի գրութեանց համար հրապարակաւ ներողութիւն խնդրէք Եկեղեցիէն եւ հայ հասարակութենէն, որ Ձեզմէ ի պաշտօնէ շատ աւելի բարձր մակարդակի վարք է որ կ’ակնկալէ:p

            Ահա եզրակացնելով կը կրկնենք, ափսոս որ տագնապալից այս օրերուն, ամօթալի Ձեր գրութիւնները մեզ ստիպեցին պահ մը շեղուիլ գոյութենական ազգային մեծագոյն մտահոգութիւններէն:

              Պրն Վարչապետ, կրկնելով անմահ բանաստեղծ Վահան Թէքէեանի խօսքերը, որպէս հոգևոր ծնողք՝ «Եկեղեցին հայկական ծննդավայրն է հայ ժողովուրդի հոգւոյն», մենք և Դուք, պարտինք հոգատար, կառուցողական քայլերով միայն մօտենալ, և մանաւանդ՝ գուրգուրալ Անոր: Ամէնայն դէպս, վերոյիշեալ, Ձեզմէ սպասուած բոլոր  ակնկալութիւնները ամբողջովին  լրացնելու պայմանաւ, եւ այնքան ժամանակ որ կը զբաղեցնէք հայրենիքի բարձրագոյն պատասխանատու պաշտօնը, մենք Պրն Վարչապետ , հայրենիքին սպառնացող վտանգները յաղթահարելու դժուար ճամբուն վրայ, մեր պարտականութիւնը նկատելով, նաև կը շարունակենք կարելիութեանց մեր սահմաններուն մէջ, մեր գործակցութեան հաւաստիքը տալ , Ձեր կատարած, և կատարելիք, դժուարին աշխատանքին մէջ:

Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

Յ.Գ.Վաստակաւոր սփիւռքահայ, Գանատահայ գիտնական՝ Դոկտ. Արշաւիր Կէօնճեան, ծնած է Աղեքսանդրեա, Եգիպտոս,1935 թուին:Այժմ Մոնթրէալաբնակ, ան արժանացած է Member of the Order of Canada,Գանատայի պետական՝ քաղաքացիական (civilian) բարձրագոյն կոչումին: Երկար տարիներու Ռամկավար Ազատական Կուսակցութեան ղեկավար դէմքերէն, ան այժմ նախագահն է Թէքէեան Մ. Մ.եան ԱՄՆ.և Գանատայի Կեդրոնական Վարչութեան: Ան՝գլխաւոր հիմնադիրներէն է Գանատահայոց Թեմին՝ և այսօր Պատուոյ Ատենապետն է անոր Թեմական Խորհուրդին:Ան յղացող և հիմնադիր-իրականացողն է Գանատահայ առաջին դպրոց՝ Մոնթրէալի ՀԲԸՄ Ալեք Մանուկեան վարժարանին: Բազմատասնեակ տարիներ եղած է ամէնամօտ գործակիցներէն հանգուցեալ Ալեք Մանուկեանին և Անդամ՝ ՀԲԸՄի Կեդրոնական Վարչական Ժողովին, որոնցմէ տասը տարիներ եղած է անոր Փոխ Նախագահը, իսկ այսօր ան Վաստակաւոր (Emeritus) Անդամ է անոր :

Նախորդ գրառումը

Անընդունելի է հարցերու այս ձեւով բարձրացումն ու արծարծումը, որոնք չեն առաջնորդեր լուծումներու, այլ կը ստեղծեն ներհասարակական լարուածութիւն

Հաջորդ գրառումը

Թուրքիային ուղղակի պետք է զրկել 21-րդ դարի իր յաթաղան Փաշինյանից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
Նորություններ

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիային ուղղակի պետք է զրկել 21-րդ դարի իր յաթաղան Փաշինյանից

Լրահոս

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական