Կիրակի, 26 Հուլիս, 2026

Կայծակից մահացած Նարեկը 1 ամսից պետք է զորացրվեր

Հունիսի 6-ին կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել

Ըստ տարածված տեղեկությունների` նա դիրքերում է եղել, երբ կայծակը խփել է։ Նարեկը Տաշիրից էր, սովորում էր Մխիթարյան միաբանության ճեմարանում։ Ունի մեկ եղբայր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։