Կիրակի, 26 Հուլիս, 2026

Կայծակնահարության հետևանքով մահացել է զինծառայող

Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը, հայտնում է ՊՆ-ն:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։