Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC

Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

Անահիտ Հովսեփյան
06/06/2025
- 6 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
286
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 27-ին եւ 28-ին Բեռնում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կազմակերպած «Հայկական  ժառանգության  համաժողովի»  մասին հրապարակման մեջ տեղի կաթոլիկական կայքը՝ swiss. cath-ը կարեւորում է երկօրյա համաժողովը՝ Արցախին համաշխարհային ուշադրություն բեւեռելու առումով: Մեր նախորդ՝ մայիսի 23-ի առցանց հրապարակման մեջ մանրամասն ծանուցել ենք,  որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ներկայությամբ, նրա բովանդակային ելույթին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինի տեսաելույթին հաջորդել են աշխարհի տարբեր վայրերից այդ համաժողովին հրավիրյալ մասնակիցների զեկուցումները: (Նրանց անուններն ու զեկուցումների վերնագրերը տե՛ս «Ազգի» մայիսի 23-ի առցանցում): Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել ենք Բեռնում գիտաժողովի նախորդող օրը՝ մայիսի 26-ին՝ Շվեյցարիայի խորհրդարանի 19 անդամների միջկուսակցական խմբի հովանու ներքո տեղեկատվական միջոցառմամբ պաշտոնապես մեկնարկած Լեռնային Ղարաբաղի խաղաղության նախաձեռնությանը:

Վերջինի կազմակերպիչ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Ֆելդքամփը գոհ է, արդյունավետ աջակցություն է համարում «Հայկական ժառանգության գիտաժողովը», նկատել տալով, որ ԼՂ հարցն ընդհանուր առմամբ պահանջում է հանրային լայն սատարում, եւ գիտաժողովը՝ որպես լրացուցիչ նախաձեռնություն կարեւոր է:  «Հայաստանի մշակութային ժառանգությունը, որը նաև համաշխարհային ժառանգության մաս է, վտանգված է, Ադրբեջանը կարող է այն ոչնչացնել, ինչպես արդեն քանդել է շատ եկեղեցիներ և գերեզմանատներ»:

Կիբեռհարձակումներ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կայքէջի վրա

Այն, որ Ադրբեջանը, նաեւ նրա քսակից սնվող այլ շահառուներ մեծ դիմադրություն էին ցույց տալիս, որ Բեռնի եռօրյա իրադարձությունները նախ չեղարկվեին, ապա լայն լսարան չհավաքեին, հայտնի դարձան մինչ համաժողովը: Սակայն համաժողովի ընթացքում  սկսվեցին զանգվածային կիբերհարձակումները, որոնք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կայքի վրա դեռ շարունակվում են, հաղորդում է շվեյցարական բողոքականների ref.ch կայքը, նշելով, որ համաժողովը և դրա բովանդակությունը նկատվել են Շվեյցարիայի սահմաններից դուրս: Համաժողովի ավարտից մեկ օր անց էլ հարձակումները դեռևս չեն դադարում, փոխանցել է Շվեյցարիայի բողոքական եկեղեցու խոսնակ Յուտեն՝ կասկած հայտնելով, որ  հարձակումները կարող են կապ ունենալ համաժողովին վերաբերող տեքստերի շարունակական հրապարակման հետ: Այս շաբաթ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պաշտոնյաները կվերլուծեն կիբերհարձակումները:

Համաժողովի թափուր աթոռները կամ՝ Վատիկանի դավաճանությունը

Հռոմեական կաթոլիկ եկեղեցին հրավիրված էր համաժողովին, սակայն ներկա չէր: Շվեյցարիայի եպիսկոպոսաց ժողովի հանրային հաղորդակցության ղեկավար Արիաննա Էսթորելլին «նվազ միջոցներն» է նշել՝ որպես պատճառաբանություն: «Ռեսուրս» բառի կողքին բացակայում է մարդ բառը, եւ մեղավորս այդ բացատրությունն ընկալում է՝ որպես Ադրբեջանի համար՝ Կաթոլիկ եկեղեցու վիճակը բարելավելու ազդակ:  Swiss.cath-ը ծանուցում է, որ համաժողովին Վատիկանը նույնպես հրավիրվել էր՝ թե՛ որպես եկեղեցի, թե՛ որպես պետություն, բայց երկու պարագայում էլ հրաժարվել էր մասնակցել: «Վատիկանը լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ,  ֆինանսական աջակցություն է ստանում նրանից, եւ շատ զուսպ է Լեռնային Ղարաբաղի հարցում», գրում է կայքը՝ ներկայացնելով Ջոել Ֆելդքամփի մեկնաբանությունը. «Վատիկանը բարդ կազմակերպություն է, ներսում կարծիքները տարբեր են: Որոշ աշխատակիցներ հիասթափված են իրավիճակից: Հուսով եմ, որ Հռոմի նորընտիր պապի օրոք Վատիկանը ԼՂ-ի հարցում կկարողանա դիրքորոշում արտահայտել»: Լավ կլինի, որ Վատիկանը հետևի այս խորհրդին, քանի որ շատ բան ունի փոխհատուցելու, գրում է կայքը՝ պարզաբանելով. երբ Ադրբեջանը ներխուժեց ԼՂ, վտարեց քրիստոնյա ողջ բնակչությանը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «փոխադարձ երկխոսության» կոչով (sic) արձագանքեց : ԼՂ ժողովրդին աջակցության բացակայությունը լուրջ խնդիր է: Այդ նպատակն է հետապնդում Շվեյցարիայի խորհրդարանի 19 անդամների միջկուսակցական խմբի հովանին, որի նպատակն է «նպաստել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև բաց երկխոսությանը, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ միջազգային համապատասխան գործիչների ներկայությամբ՝  հայ բնակչության անվտանգ և կոլեկտիվ վերադարձի շուրջ բանակցելու համար»: ԼՂ խաղաղության նախաձեռնության Շվեյցարիայի խորհրդարանի անդամների միջկուսակցական խմբի համանախագահ Ազգային խորհրդի անդամ Էրիհ Ֆոնտոբելը կրկնում է. «Անհրաժեշտ է միջազգային աջակցություն: Մենք պետք է միասին լինենք»: Նա նույնպես չգիտի լուծումը, բայց «ոչինչ չանելն ավելի վատ կլինի: Մենք ստեղծել ենք այս կոմիտեն և միջազգային ակտիվություն ենք ձեռք բերում, հակառակ դեպքում ոչինչ չի պատահի»:

Բեռնում «ԼՂ խաղաղության շվեյցարական նախաձեռնության» կոմիտեի հիմնադիր ժողովի բանախոսները՝ Էրիհ Ֆոնտոբել, Սարգիս Շահինյան, Վարդան Օսկանյան, Ջոել Ֆելդքամփ : Լուսանկարը՝ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» կազմակերպության

Շվեյցարական հիշատակածս աղբյուրն անդրադառնում է նաեւ ԶԼՄ-ների լռությանը՝ այն առնչելով SOCAR-ին:   «Ադրբեջանական նավթային ընկերությունը գլխավոր գրասենյակ ունի Ժնևում և միլիարդներ է վաստակում: 2020 -ին Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պատերազմի ժամանակ SOCAR-ն իր facebook-ի էջում պատերազմական քարոզչություն հրապարակեց հարևան երկրի դեմ. «Մի՛ հավատացեք Հայաստանին: Ղարաբաղը ադրբեջանական է» գրելով»: Դժվար է հասկանալ, թե ինչու էր աշխարհն անտարբեր, երբ հայ բնակչությունը ամիսներ շարունակ մահանում էր սովից, ապա վտարվում, որ այն շարունակում է ոչինչ չանել, մինչդեռ ԼՂ-ում հայկական մշակույթը համակարգված կերպով ոչնչացվում է: Հենց այդ պատճառով է « Լեռնային Ղարաբաղի համար շվեյցարական խաղաղության նախաձեռնություն» կոմիտեի ստեղծումն առավել կարևոր է: Ելույթ ունեցողները շեշտել են, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել ինչպես Դաշնային խորհրդի, այնպես էլ խոշոր տերությունների վրա, որպեսզի տեղահանված բնակչության անվտանգ վերադարձի վերաբերյալ բանակցությունները սկսվեն, գրում է հիշյալ աղբյուրը:

 Շվեյցարական կրոնական՝ բարեփոխվածների ref. կայքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Շվեյցարիայի Ավետարանական եկեղեցու՝ Բեռնում հայ բարձրաստիճան հոգեւորականների ներկայությամբ անցկացված համաժողովի մասին ծանուցման մեջ հունիսի 2-ին նկատել է տալիս, որ «համաժողովի նպատակը ԼՂ  հակամարտությանը հայացքն ուղղելն էր, որ այն չվերանա հանրային գիտակցությունից»:

Կայքը կարեորում է, որ «համաժողովի մասնակիցները նշել են, թե ԼՂ-ի վրա հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և մարդկության դեմ հանցագործություն, բանախոսների կարծիքով ցեղասպանական մտադրության ապացույցներն առկա են: Նրանք վերահաստատեցին, որ տեղահանվածներն իրավունք ունեն հայրենի տուն վերադառնալու: Համաժողովի ավարտին ընդունված եզրափակիչ հռչակագրում ամրագրվել է, որ «Որպես եկեղեցիներ և կրոնական համայնքներ, կարծում ենք, որ ժառանգության պաշտպանությունը միայն հուշարձաններին չի վերաբերում, հավատի, ինքնության և հիշողության կենդանի արտահայտումն էլ դրա բաղադրիչն է»:

Ուխտագնացություն դեպի Լեռնային Ղարաբաղ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին անկախ մոնիթորինգային առաքելություն անցկացնել՝ գնահատելու օկուպացված տարածաշրջանում գտնվող հայկական մշակութային և կրոնական վայրերի պահպանման վիճակը: Կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն «կանխելու հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը» և նպաստելու տեղահանված անձանց վերադարձին: ԵՀԽ-ն նաև հայտարարել է, որ նախատեսում է ուխտագնացություն կազմակերպել դեպի ԼՂ-ում գտնվող քրիստոնեական վայրեր:

Բեռնի՝ հայկական վտանգված շահերի պաշտպանության նախաձեռնություններին դեռ կանդրադառնանք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Գլխավոր լուսանկարում՝ Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

Հաջորդ գրառումը

Կանգ առե՛ք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հաջորդ գրառումը

Կանգ առե՛ք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական