Շաբաթ, Հունիսի 7, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծիծաղելի է ամուսնուս վերագրել այն գույքը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը. Թամարա Գևորգյան

03/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը սոցցանցում անդրադարձել է իր գործով նախաքննության ավարտին՝ նշելով, որ իրավապահ համակարգին այդպես էլ չի հաջողվել փաստացիորեն կապել իր դեմ ներկայացված մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ։

«Այսօր տարածվեց հաղորդագրություն` դեռևս 2021 թվականի մայիսին ինձ ներկայացված մեղադրանքի մասով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Ամբողջությամբ քաղաքական իմաստ ունեցող այս գործի մասին արդեն խոսվել է։ Այնուամենայնիվ, որոնեցին երկար, մանրակրկիտ, բայց այդպես էլ չկարողացան փաստացիորեն կապել մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ, որոնք պարզապես բացակայում են։ Արդյունքում՝ ունեն ենթադրություններ, բայց՝ առանց փաստերի։ Այնտեղ, որտեղ կան փաստեր, բացակայում է դրանց իրատեսական բացատրությունը։

Իրավապահ համակարգի՝ իմ ընտանիքի և կնոջս հարազատների ունեցվածքի դեմ տարվող յոթ տարիների պայքարը հիշեցնում է հայտնի Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ։ Բայց նրա պայքարում կար խորքային իմաստ, իսկ մեր իրավապահների դեպքում այն դարձավ ընդամենը «հեղափոխական արդարադատության» մարմնավորումը, որը որևէ կապ չունի ո՛չ արդարության, ո՛չ իրավունքի գերակայության հետ։

Օրինակ, արդար և բարոյական չէ որպես իմ սեփականություն ներկայացնել այն ունեցվածքը, որն իրականում պատկանել է և պատկանում է կնոջս հարազատներին՝ համարելով նրանց անցյալ և կենսագրություն չունեցող անձինք։ Թելման և Վալերի Սահակյանները Հայաստանի և Ռուսաստանի խորհրդային և ժամանակակից շրջանների հայտնի բիզնես դինաստիայի հիմնական ներկայացուցիչներն են, նրանք ակտիվորեն զբաղվել են տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ դեռևս այն ժամանակ, երբ ես դպրոց էի գնում։

Միամտություն կլինի կարծել, թե այս պայքարում քննիչներն ու դատախազները ղեկավարվել են իրենց իդեալներով ու երազանքներով, կամ չեն իմացել վերը նշված հանգամանքների մասին։ Համոզված եմ, որ մերօրյա Դոն Կիխոտը Սանչոյին անպայման կասեր. պարտավոր ես գիտակցել, որ անձնական և խորապես բարոյական պատասխանատվություն ես կրում, անգամ՝ «այլոց կողմից ընդունված» քո որոշումների համար։

Առայժմ այսքանը»,– գրել է Արմեն Գեւորգյանը։

Նախաքննության ավարտի մասին ՀԿԿ տարածած հայտարարությանն անդրադարձել է նաեւ Արմեն Գեւորգյանի կինը՝ Թամարա Գեւորգյանը։

«Շնորհակալ եմ իմ ամուսնուն՝ Արմեն Գեւորգյանին, որ այսքան տարի բարձր է պահել  իմ  գերդաստանի պատիվը։ Նա միշտ արժանավույն գնահատել է իմ հարազատների՝ մասնավորապես իմ պապերի՝ Թելման Սահակյանի և նրա եղբոր Վալերի Սահակյանի, Սերգեյ Թովմասի Հախվերդյանի ներդրումը սովետական և անկախ Հայաստանի տնտեսության մեջ։

Հպարտ եմ, որ իմ պապերը կարողացել են ստեղծել այնքան բարիք, որ ինձ եւ իմ ընտանիքի անդամներին ապահովել են արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով։ Թելման Արտաշեսի Սահակյանի մասին չեմ մանրամասնում, քանի որ Հայաստանում նրան շատերը ճանաչում են (Սովետաշենի տրիկոտաժի միավորման երկարամյա գլխավոր տնօրեն, Հայ տեքստիլ տորգի 10–ամյա կառավարիչ, հետագայում նաեւ համասեփականատեր, ինչպես նաեւ մինչեւ 2015 թվականը իրականացրել է տարբեր ձերնարկատիրական ծրագրեր), իսկ Վալերի Արտաշեսի Սահակյանի մասին կարող եք ծանոթանալ  հետեւյալ հղումով՝ https://ru.wikipedia.org ։

Խիստ վիրավորական է, երբ նմանատիպ մարդկանց անցյալը անտեսվում է, քաղաքական նկատառումներից ելնելով եւ իմ ամուսնուն՝ Արմեն Գեւորգյանին վարկաբեկելու համար։ Ծիծաղելի է վերագրել իմ ամուսնուն նաև այն գույքերը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը և դպրոցական տարիները։

Ականատես ենք fake (շինծու) քրեական հետապնդման վառ օրինակին։

Աստված իմ պապերի հոգիները լույսերի մեջ պահի»,– գրել է Թամարա Գեւորգյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գտեք թեկուզ մեկ տարբերություն ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակումների ու Փաշինյանի խոսույթի, հայտարարությունների միջև

Հաջորդ գրառումը

Ֆրանսիայի Հայոց Թեմը խստորեն դատապարտում է Փաշինյանի գործողութունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կայծակից մահացած Նարեկը 1 ամսից պետք է զորացրվեր

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել. «Գոյ»

07/06/2025
Նորություններ

Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Ֆրանսիայի Հայոց Թեմը խստորեն դատապարտում է Փաշինյանի գործողութունները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կայծակից մահացած Նարեկը 1 ամսից պետք է զորացրվեր

07/06/2025

Հունիսի 6-ին կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Ըստ տարածված տեղեկությունների` նա դիրքերում է եղել, երբ...

ԿարդալDetails

Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել. «Գոյ»

07/06/2025

Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է

07/06/2025

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025

Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական