Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Երևանցիների հարկերից 900 հազար դոլարով նորոգված այգու քարե սալիկները փշրվում են, իսկ ընդունման ակտը քաղաքապետարանը ստորագրել է

Երևանի քաղաքապետարանի փետրվարի 10-ի գործակարգավարական խորհրդակցությանը Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգին նորոգվել է, ընդունման-հանձնման ակտը կա։

Քաղաքապետն էլ արձագանքեց՝ շատ լավ, ընդունման ակտը կա։

Ակտիվիստ Արթուր Չախոյանը Երևանի բյուջեի վրա 900 հազար դոլար արժեցած նույն այգում նկարահանումներ է արել ու ցույց տվել, որ սալիկները փշրվում են։

Քարե սալիկները, ոչ թե ցեմենտբետոնե…