Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հայտարարությունը

03/06/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախաբան․ Պատասխանատվության և արձագանքի շրջանակ

Եսայի 58:12 — « Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։»

Գաղատացիներ 6:2 — « Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։»

Հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանն ուղղված այս միջազգային համաժողովը հրավիրվել է ի պատասխան 2023 թվականին տեղի ունեցած հայ ժողովրդի բռնի տեղահանման և նրանց սուրբ ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ կրոնական համայնքների, գիտական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հնչեցրած հրատապ կոչերին։ Մարդկային արժանապատվության, կրոնի ազատության և մշակութային իրավունքների սկզբունքների վրա հիմնված համաժողովը ձևավորվում է միջազգային գործող իրավական հենքերի վրա՝ այդ թվում՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված Հակամարտության Ժամանակ Մշակութային Արժեքների Պաշտպանության վերաբերյալ և ՅՈւՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիաները։ Համաժողովն արձագանք է Հայ Առաքելական Եկեղեցու կոչին և կազմակերպվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից, որոնք ճանաչում են մշակութային ժառանգության, ինքնության և արդարության անքակտելի կապը։ 

Բեռնում կայացած այս հանդիպումն արտահայտում է ճշմարտության վկայության, հիշողության պահպանման և միջազգային համակարգված գործողությունների միջոցով մարդկության ընդհանուր ժառանգությունը պաշտպանելու հավաքական հանձնառությունը։

  1. Ողբերգական կորստի ճանաչում և վկայություն տալու պարտականություն

Խորը ցավով ենք արձանագրում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից և շրջափակումից հետո Արցախի/ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը: Մենք վկայում ենք տրածաշրջանում հայ քրիստոնեական բազմադարյա ներկայության ջնջման, եկեղեցիների, գերեզմանոցների, հուշարձանների և այլ սրբավայրերի ու մշակութային վայրերի զանգվածային ոչնչացման մասին, ինչպես փաստագրել են անկախ կազմակերպություններ՝ Caucasus Heritage Watch, Save Armenian Monuments, Monument Watch և այլ մշակութային կառույցներ։

  1. Բարոյական և Իրավական Պարտավորությունների Վերահաստատում

Միջազգային իրավունքի փորձագետների և մասնագետների դիտարկումները հաշվի առնելով՝ մենք վերահաստատում ենք, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ցեղասպան մտադրության նշան:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ապահովել հաշվետվողականություն և պաշտպանել մշակութային ու կրոնական ժառանգությունը՝ իրենց մանդատների համաձայն։

Մենք նաև հաստատում ենք բռնի տեղահանված ժողովուրդների՝ իրենց նախնյաց երկիր անվտանգ, արժանապատիվ և խտրականությունից զերծ պայմաններում վերադառնալու իրավունքը։

  1. Հոգևոր և Միջկրոնական Պարտավորության Ընդգծում

Որպես եկեղեցիներ և կրոնական համայնքներ՝ մենք հավատում ենք, որ ժառանգության պաշտպանությունը միայն հուշարձանների պաշտպանություն չէ. այն հավատի, ինքնության և հիշողության կենդանի արտահայտություն է: Այս համաժողովում քրիստոնեական, հրեական, մահմեդական և եզդիական ավանդույթների կրոնական առաջնորդները միաձայնել են` շեշտելու, որ կրոնական ժառանգության պահպանությունը մեր ընդհանուր մարդկության արտահայտությունն է և հաշտեցման ուղի։

Մենք կարևորում ենք միջկրոնական համագործակցության դերը՝ տեղահանությունից, պատերազմից և մշակութային զտումից տուժած բոլոր մարդկանց ամոքելու, վստահության վերականգնման  և արժանապատվության խթանման գործում:

  1. Համակարգված Միջազգային Գործողությունների Կոչ

Մենք հորդորում ենք՝

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ նախաձեռնել անկախ մոնիթորինգի առաքելություն՝ գնահատելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական վայրերի պահպանության վիճակը։
  • Կառավարություններին և միջազգային կառույցներին, մասնավորապես Շվեյցարիային, որտեղ անցկացվում է այս հանդիպումը, ձեռնարկել դիվանագիտական և իրավական քայլեր ԵԱՀԿ-ի և այլ կոնվենցիաների հիման վրա՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը, աջակցելու բնակչության վերադարձին իրենց երկիր և ակտիվ քայլեր կատարել նպաստելու Բաքվում գտնվող հայ պատանդների ազատմանը։
  • Համաշխարհային եկեղեցիներին և էկումենիկ կազմակերպություններին` շարունակել քարոզչական, իրազեկման և համերաշխության գործողությունները` համագործակցելով Հայ Առաքելական Եկեղեցու հետ։
  • Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին` առաջնորդելու էկումենիկ ուխտագնացության կազմակերպումը դեպի Արցախի/ԼՂ-ի հայկական սրբավայրեր։
  • Ակադեմիական և մշակութային հաստատություններին՝ զարգացնել հայկական ժառանգությանը վերաբերող փաստաթղթերի, արխիվացման  և կրթական ծրագրերի նախաձեռնությունները և կանխել հայկական մշակութային արժեքները որպես ալբանական կամ նախաադրբեջանական ներկայացնելու միջոցով պատմական փաստերի աղավաղումը:
  • Լրատվամիջոցներին` աչք չփակել Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կրած անարդարության վրա և զբաղվել  ճգնաժամի նախապատմության խորը լուսամանմամբ:
  1. Անցյալից Սովորելով՝ Գործել Ապագայի Համար

Դասեր քաղելով այս համաժողովին բարձրաձայնած մշակութային ոչնչացման և իրավունքների ոտնահարման այլ դեպքերից, այդ թվում` Կիպրոսի, Հունաստանի և Իրաքի օրինակներից, մենք հաստատում ենք հիշողության պահպանման և ինքնության պաշտպանության կարևորությունը՝ քաղաքական համակարգի փոփոխությունների և օկուպացիայի պայմաններում։

Երբ ժառանգությունը պաշտպանված է՝ այն կարող է դառնալ հաշտեցման աղբյուր։ Երբ այն ոչնչացվում է՝ խորանում է տրավման և անարդարությունը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր կիսվեցին տեղահանման, քաջության և տոկունության մասին վկայություններով, մասնավորապես Արցախի/ԼՂ-ի հայ համայնքների փրկվածներին և ներկայացուցիչներին։

  1. Մեր Ընդհանուր Պարտավորությունները

Մենք պարտավորվում ենք՝

  • Շարունակական ջանքեր գործադրել հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության համար,
  • Կառուցել միջկրոնական և միջմշակութային դաշինքներ խաղաղության և արդարության համար,
  • Աջակցել անցումային արդարադատության մեխանիզմներին՝ ներառյալ ճշմարտության բարձրաձայնումը և հատուցումը,
  • Մոբիլիզացնելով մեր հաստատությունները, եկեղեցիները և ցանցերը` պաշտպանելու բոլոր կրոնական և մշակութային ավանդույթների սրբությունը:

Թող այս հայտարարությունը ծառայի որպես մեր ընդհանուր պատասխանատվության վկայություն և որպես համերաշխության, խղճի և հանձնառության կենդանի փաստաթուղթ։ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ ամբողջ մարդկությանը, և այն պաշտպանելը մեր հավաքական պատասխանատվությունն է:

Մենք այս հայտարարությունը հղում ենք բարի կամքի բոլոր դերակատարներին և խոստանում տարածել դրա ուղերձը քաղաքականության, աղոթքի և մարգարեական գործողության միջոցով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Հաջորդ գրառումը

Փաշինյանի այս գործընթացն աղետաբեր է ՀՀ-ի համար, պետք է պաշտպանել եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունը. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի այս գործընթացն աղետաբեր է ՀՀ-ի համար, պետք է պաշտպանել եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունը. Արման Թաթոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական