Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.
«Ոչինչ անարձագանք չպետք է մնա: Նրանց ոչ մի հրաձգություն և մարտահրավեր չպետք է թողնել անհետևանք: Թողեցիք անարձագանք հաջորդն ավելի սարսափելի ու անբարո ու վտանգավոր է լինելու: Երկու նկատառում ՝ մեկը ինստիտուցիոնալ մյուսը քաղաքային: Երկուսն էլ սթափեցման ակնկալիքով:
Ինստիտուցիոնալ.
Հայաստանի երրորդ հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն, դու իրականում չես զգու՞մ, որ քո ինստիտուցիոնալ գոյությունը բացարձակ իմաստազուրկ է դառնում քանի դու չես նկատում Հայաստանի երրորդ Հանրապետության համար առաջին և իրական ազգային անվտանգության մակարդակի սպառնալիքներ արտադրողին:
Չես նկատու՞մ, որ հանուն իշխանության պահպանման այս երկրի վարչապետի համար այլևս բացարձակ էական չէ, թե ինչ տարածք ու ինչ սահմաններով կամ առանց սահման, ինչ ազգություն ու ինչ արժեքներ և կրոն դավանող բնակչություն կլինի այդ ենթադրյալ երկիր/տարածքում: Կարևորը ինքը լինի էնտեղ և էն դիրքով որտեղ հիմա է: Դուք կոչվում եք նախ ազգային և հետո անվտանգության ծառայություն: Ոչ ազգային է թողնում, ոչ անվտանգություն ( ներքին ու արտաքին) և դա անողի քաղաքական վարքն արդեն ազգային անվտանգության մակարդակի սպառնալիք է:
Հայաստանի Չորրորդ Հանրապետություն կարող է էլ չլինել, որ դու էլ լինես Հայաստանի չորրորդ Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը: Էս հանրապետությունը բարոյազրկում, իմաստազրկում, լուծարում, փակում, ու կազմաքանդում են բարձրագույն մակարդակով: Էստեղ վաղուց որևէ քաղաքական բան այլևս չկա ու «մենք քաղաքականությանը չենք խառնվումը» չի անցնի: Քաղաքականությանը մի խառնվեք, ոչ էլ զբաղվեք դրանով, զբաղվեք ձեր գործով՝ ազգային անվտանգության ապահովմամբ: Նա վաղուց ձեր զբաղվելու և օբյեկտն է և սուբյեկտը: Սթափեցրեք ու ներկայացրեք այս վարքի վտանգները, եթե նա միայնակ այլևս ունակ չէ որևէ բան ընկալել ու գիտակցել:
Քաղաքային
Հին Երևանյան մի զրույց կա:
«Դոմփողը դրանից չի խոսում, անում ա: Դրանից խոսում ա դոմփվողը»: Նույն թեման էժան ու ճղճիմ բանսարկության ոճով շարունակողի կողքին մեկը չկա՞, որ ասի՝ արածդ ոչ տղամարդկային ա, ոչ սոլիդություն, ոչ քաղաքականություն, ոչ էլ զբաղեցրածդ պաշտոնին մոտ ու հարիր բան: Սրանով քեզ դարձնում ես հայտնի հին Երևանյան ասացվածքի «դրանից խոսողը»:
Ամոթ ա, ուշքի բերեք: Էս երկիրը դարձել է մի հոգու ուղեղի վայրիվերումների գերին»:





