Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը ձերբակալել է ՌԴ-ում գտնվող թալիշ ընդդիմադիրին և տեղավորել նրան Վարդանյանի ու Հարությունյանի հետ միևնույն մեկուսարանում

26/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը՝ ՊԱԾ-ը, ձերբակալել է Եկատերինբուրգում բնակվող 71-ամյա ընդդիմադիր Զահիրեդդին Իբրահիմովին: Այս մասին, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, հայտնում է РБК-ն:

Նշվում է, որ Իբրահիմովը տեղավորվել է ՊԱԾ նախնական կալանքի մեկուսարանում, որտեղ գտնվում են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որոնք մեղադրվում են «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ»։

Ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ չեն հայտնում հատուկ ծառայությունների իրականացրած գործողության մասին, սակայն գրում են, որ Զահիրեդդին Իբրահիմովը ղեկավարել է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեն։ Նա այս կազմակերպության անունից 2005-2020թթ. մասնակցել է Երեւանում կազմակերպված միջոցառումներին, որտեղ քննադատել է Բաքվին։

Իբրահիմովի փաստաբան Սյայարա Ալիեւան հաստատել է, որ իր պաշտպանյալը գտնվում է Պետական​​անվտանգության ծառայության նախնական կալանքի տակ։ Նրա խոսքով՝ Իբրահիմովը խոստովանել է, որ կապեր ունի Հայաստանի հետ, եւ ցուցմունքներ է տալիս։

Մեկ ամիս առաջ Ադրբեջանի թալիշների հասարակական խորհրդի YouTube ալիքը (ATIS TV) հայտնել էր, որ Իբրահիմովն անհետացել է 2025թ. մարտի 26-ի առավոտյան աշխատանքի գնալիս։ Տղամարդու հարազատները կորցրել են նրա հետ կապը Եկատերինբուրգի իր տնից 15 րոպե անց։ Ավելի ուշ նրանց հայտնել են, որ նրան տարել են Ադրբեջան։

Ըստ ATIS TV-ի՝ Իբրահիմովը Ադրբեջանից տեղափոխվել է Եկատերինբուրգ 1997թ., որտեղ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն 2002թ.: 2010-ականների սկզբին Իբրահիմովը եղել է «Թալիշի մշակութային կենտրոն» ՀԿ հիմնադիրներից, որի հայտարարված նպատակը, ինչպես նշված է կազմակերպության «Вконтакте» էջում, թալիշների «ազգային հավատքի, ավանդույթների, մշակույթի, լեզվի պահպանումն» է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թե՛ Ադրբեջանը, թե՛ Արցախի հայերը կարող են նստել և միասին ճանապարհ գտնել. վերադարձի ճանապարհ. Վարդան Օսկանյան

Հաջորդ գրառումը

Բաքվի բանտերում անօրինական պահվող յուրաքանչյուր անձ պետք է ազատ արձակվի. Ալվինա Գյուլումյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Արարատ Միրզոյան

20/11/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի բանտերում անօրինական պահվող յուրաքանչյուր անձ պետք է ազատ արձակվի. Ալվինա Գյուլումյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական