Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. Արվեստային զարգացումներ՝ Ժամանակակից արվեստի թանգարանում. բացվել է Վարդան Տեպիկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

25/05/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինքնօրինակ արվեստի ակտ է արվեստագետ Վարդան Տեպիկյանի «Արվեստական բանականություն» ցուցահանդեսը, որը կարելի է դիտարկել որպես միջդիսցիպլինար հետազոտություն կամ դրա ընթացքի մի մաս։

 2020 թվականի «Դիտորդներ» շարքը հեղինակն ընդունում է որպես ուսումնասիրության սկիզբ, երբ ֆիգուրատիվ նկարչությունը օբյեկտի ուսումնասիրության հիմնական մեթոդն է, որը հետզհետե փոխարինվում է տարբեր մեդիաների և ձևամտածողության փորձերով։

 Ցուցադրությունն ընդգրկում է 2024–2025 թվականների աշխատանքներ, որոնք ամբողջական պատկեր են գծում արվեստագետի՝ որպես ժամանակակից իրականության սպառողի, մտահոգությունների կամ վերաբերմունքի մասին՝ տեխնոլոգիական առաջընթացի հետևանքով փոխված մարդու և նրա պահանջների հանդեպ։

Պատկերը այլևս չի դիտարկվում որպես ավարտուն պրոցես. հեղինակը դիտողին դարձնում է գործողության մասնակից՝ լուծելու պատկերը ամփոփելու կամ գուցե հենց այդպես՝ որպես պրոցես թողնելու խնդիրը։

Այս անմիջական կապը չի ենթադրում որևէ արհեստական միջամտություն, այլ վերածվում է ներքին տրանսֆորմացիաների՝ դիտողի ընկալման, երևակայության և տվյալ պահի տրամադրության ազդեցությամբ։

Արվեստի գործը կորցնում է իր ստատիկ ձևը՝ վերածվելով անընդհատ փոփոխվող պրոցեսի, որը կախված է տվյալ պահին իրեն դիտողից։ Իսկ այն, թե ինչպես է հեղինակը գաղափարը վերածում ձևի, ևս ուշադրության է արժանի, քանի որ ներկայացված յուրաքանչյուր շարք որոշակի վիճակի խտացում է, որն ընդհանուր մտահղացման շղթայի մի մասն է։

Օղակաձև, ձվաձև, ամենատարբեր ձևեր ստացած կրկնվող, հյուսվող կամ մասնատվող մարմինները՝ կարծես բջիջներ, մարդու մտապատկերում ձևավորում են ինքնատիպ զգայական պատկերներ՝ ստեղծված «արվեստական բանականությամբ»։ Այս ձևերի պարը բոլորում է դիտողին՝ ներքաշելով նրան արվեստագետի գունեղ աշխարհ՝ տիեզերական անապակ և դրական էներգիայով հագեցած։

Ելենա Մովսեսյան, արվեստաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայիսի 27-30-ին` նոր ցիկլոն և անձրևներ

Հաջորդ գրառումը

Ուկրաինայի արտգործնախարարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինայի արտգործնախարարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական