Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի օգտին լրտեսության մեջ դատապարտված Իգբալ Աբիլովի գործը՝ քաղաքական հաշվեհարդա՞ր, թե ազգային փոքրամասնության հետապնդում

25/05/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմաբան և արևելագետ Իգբալ Աբիլովը Ադրբեջանում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման՝ «պետական դավաճանության» համար։ Աբիլովը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության մեջ։

Ադրբեջանում 18 տարվա ազատազրկում դատապարտված Իգբալ Աբիլովի գործը՝ քաղաքական հաշվեհարդա՞ր, թե ազգային փոքրամասնության հետապնդում

Deutsche Welle-ն հաղորդում է, որ Բելառուսի գիտնական, թալիշական ծագումով պատմաբան և արևելագետ Իգբալ Աբիլովը 2025-ի մայիսի 20-ին Ադրբեջանում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման՝ «պետական դավաճանության» մեղադրանքով։ Դատական գործընթացը անցել է փակ դռների հետևում, առանց լրագրողների կամ հարազատների ներկայության, իսկ գիտնականը իր վերջին խոսքով հայտարարել է, որ բոլոր մեղադրանքները կեղծ են և որևէ ապացույցով չեն հաստատվել։

Ո՞վ է Իգբալ Աբիլովը

Աբիլովը Բելառուսում ապրող, Բելառուսի պետական համալսարանի դասախոս, երիտասարդ գիտնական է, ում գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում էր ինչպես տարածաշրջանային միջազգային հարաբերությունները, այնպես էլ իր ազգային արմատները՝ Թալիշ ժողովրդի մշակույթը, լեզուն և ինքնությունը։ Նա կազմակերպել է դաշտային աշխատանքներ, հիմնադրել է տպագիր ամսագիր, և կապ է պահպանել տարբեր երկրներում գործող գիտնականների հետ, այդ թվում՝ նաև հայ գիտնականների։

Ինչո՞ւ է նրան դատապարտել Ադրբեջանը

Ըստ Ադրբեջանի իշխանությունների՝ Աբիլովը կապ է ունեցել «հայկական հատուկ ծառայությունների» հետ։ Մեղադրանքի «գլխավոր» ապացույցը՝ Աբիլովի Skype-ով շփումն է եղել հայաստանցի գիտնական Գառնիկ Ասատրյանի հետ, որին նա հարցրել է, արդյոք գործում է թալիշներին նվիրված կայքը։ Այս «զրույցը» պաշտոնապես որակվել է որպես «գաղտնի շփում» թշնամական պետության հետ։ Այլ ապացույցներ չեն ներկայացվել։

Հետապնդում գիտական աշխատանքի համար

Աբիլովի փաստաբանը, նրա գործընկերները և ընտանիքը վստահ են՝ գիտնականի նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում՝ իր գիտական գործունեության համար։ Ադրբեջանում թալիշական թեմաները չափազանց զգայուն են․ իշխանությունները վաղուց փորձում են ջլատել այդ ժողովրդի ինքնությունը, լեզուն, մշակույթը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողն արդեն դատապարտել է վճիռը և կոչ արել Բաքվին վերանայել գործը։

Աճող բռնաճնշումները

Իգբալ Աբիլովը դարձել է Ադրբեջանի իշխանությունների աճող բռնաճնշումների հերթական զոհը․ 2024-ից սկսած Բաքվում ակտիվորեն հետապնդում են լրագրողներին, գիտնականներին, իրավապաշտպաններին։ 2025-ի դրությամբ, ըստ անկախ իրավապաշտպանների, Ադրբեջանում 357 քաղաքական բանտարկյալ կա։ Իսկ ամերիկացի կոնգրեսմեն Քրիս Սմիթի հաշվարկով Ադրբեջանական բանտում պահվող ավելի քան 300 հայ գերիներ, այդ թվում Արցախի նախկին ղեկավարության անդամներ փաստացի քաղբանտարկյալներ են։ Կոնգրեսմեն Սմիթը այս շաբաթ պահանջեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյից ազատ արձակել հայ գերիներին, որոնք ըստ նրա ենթարկվում են կտտանքների։

Հրայր Թամրազյան

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն, լրագրող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խստորեն դատապարտում ենք ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան. հայտարարություն

Հաջորդ գրառումը

Ընդդիմադիր դաշտի պառակտման պատճառը 2026 թվականի ընտրություններն են. Էդգար Ղազարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ընդդիմադիր դաշտի պառակտման պատճառը 2026 թվականի ընտրություններն են. Էդգար Ղազարյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական