Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին:
«Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։
Առաջարկվում էր սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 300-պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով:
ՀՀ կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է: