Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումն ի կատար է ածվել այսօր առավոտյան։
Յասին Հուսեյնզադեի դատավարությունը տևել է երկու տարի։ Իրանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել հարձակվողի նկատմամբ կայացված մահապատիժը, և գործը փոխանցվել է Թեհրան՝ կատարման համար։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է իրականացվել։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու աշխատակիցներ։