Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։
«Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է պաշտոնյան:
Աղբյուրները չգիտեն, թե արդյոք Իսրայելի իշխանությունները հարձակման վերջնական որոշում են կայացրել, իսկ ամերիկյան հետախուզությունը հստակորեն չի հաստատում հրեական պետության մտադրությունները։
Հարվածի նախապատրաստման անուղղակի նշանները ներառում են Իսրայելի ռազմաօդային ուժերի տեխնիկայի և զենքի տեղաշարժը և դրանց մանևրները: Միաժամանակ, չի կարելի բացառել, որ Իսրայելը դիմում է ուժի ցուցադրության՝ Իրանին միջուկային ծրագրի հետ կապված հարցերում լուրջ զիջումների ստիպելու համար։