Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Լիակատար աջակցություն Հայաստանին, նրա ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը. Մակրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ալբանիայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը վերահաստատել եմ իմ աջակցությունը Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրմանը. X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար։ Լիակատար աջակցություն Հայաստանին, նրա ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը»,- գրել է նա: