Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

Անահիտ Հովսեփյան
16/05/2025
- 16 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
12
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ աշխարհը, առավեալաբար Արեւմուտքը եւ եսակենտրոն Գերմանիան կենտրոնացած են մեկ հակամարտության վրա, ճիշտ է երեւի միշտ եզակի, անբաղդատելի ողբերգությունները բառերով խոշորացնելը: Մայիսի 13-ին գերմանական «Մերկուր» պարբերականը վերնագրում աչալրջության իր «կոչը» համեմատությամբ է կառուցել՝ «Ինչպես Ուկրաինայում. Եվրոպայի սահմաններին եւս մեկ պատերազմ է սպառնում «Հնարավոր է՝ արդեն շատ ուշ լինի»: Հրապարակման հեղինակ Յանա Շթեբեները հղում տալով BuzzFeed News Deutschland -ին փոխանցում է  5 տարեկանում Արցախից  ԳԴՀ եկած 29-ամյա Անահիտ Բագրատյանցի անհանգստությունն ու երկյուղը: «Եթե աշխարհն ավելի ճշգրիտ չընկալի իրավիճակը, Հայաստանը կարժանանա Ուկրաինայի  ճակատագրին»: «Բագրատյանցը փախել է պատերազմից, որը Ադրբեջանը դարեր շարունակ մղել է հայկական փոքրիկ տարածաշրջանի դեմ», գրում է գերմանական պարբերականը: «Այս պատերազմները եւ դրանց հանդեպ մեր վերաբերմունքը ապագա խաղաղության անկյունաչափն են», ասում է Բագրատյանցը՝ շեշտելով Ռուսաստանից բացի իմպերիալիստական այլ պետությունների հարձակումների մասին: Գերմանիայում տեղի ունեցող զարգացումները նրան վախեցնում են: «Շատ տխուր է, թե որքան քիչ ուշադրություն են ստանում նման հակամարտությունները, չնայած դրանք հաճախ հետագա, ավելի մեծ մասշտաբի պատերազմների առաջին քայլն են. Իմպերիալիստական պետությունները, ինչպիսիք են Ադրբեջանը, Ռուսաստանը կամ Թուրքիան, առանձին տարածաշրջաններով սահմանափակված փոքր պատերազմներում փորձարկում են, թե «որքան հեռուն կարող են գնալ՝ առանց աշխարհի միջամտության»:  Սա երեւաց Ուկրաինայում 2014 -ին եւ հիմա տեսանելի է Հայաստանում՝ փոքրիկ մի հանրապետություն, որ պայքարում է իր անկախության համար եւ որը կրկին լքված է եվրոպական տերություններից»:

Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում ապրիլի 23-մայիսի 31 անցկացվող «100 + 10 – Հայկական այլաբանություններ» փառատոնի մասին «Ազգի» նախորդ համարներում ծանուցել ենք: Անահիտ Բագրատյանցը Շերմին Լանգհոֆի եւ Վիգեն Գալստյանի հետ վերոհիշյալ փառատոնի համակազմակերպիչն է, իսկ փառատոնն առիթ է դարձել, որ գերմանալեզու մեդիան անդրադառնա աշխարհի տարբեր ծայրերից Գորկի թատրոնում ներկայացվող` հիմնականում հայ արվեստագետների, հեղինակների աշխատանքներին, որ լույս են սփռում Հայոց ցեղասպանության, նաեւ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցածի վրա: Փառատոնն առիթ է տալիս գերմանալեզու մեդիային գրել ԼՂ-ի բուն անունը՝ Արցախ: «Երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, խոսքը ոչ միայն անցյալի, այլեւ հայերի այսօրվա տառապանքները տեսանելի դարձնելու մասին է», ասում է Բագրատյանցը: Իսկ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը մեզ հիշեցնում է նաեւ «այսօրվա այլ հակամարտությունների եւ պատերազմների մասին, օրինակ՝ Գազայի պատերազմը, որ բավարար չափով չենք տեսնում», նկատել է տալիս նա: « Չէինք ուզում ստեղծել զուտ քաղաքական փառատոն, այլ ուզում էինք քաղաքական լինել՝ արվեստի միջոցով»:

«Մեկ ամիս շարունակ Գորկի թատրոնը հանրությանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության հիշողությունը եւ ԼՂ-ի պատերազմի հետքերը հայ մշակույթում: Պատմական շարունակականությունը ցնցող է», գրում է «Թագեսշփիգելի» մեկնաբան Անդրեաս Բուշեն ապրիլի 25-ին: Հոդվածի «Գորկի թատրոնի հայկական փառատոնը. Ազգ՝ առանց սահմանների» վերնագիրը, երկար մտորելու տեղիք է տալիս: Սահման բառը, որ սահմանագծման ու սահմանազատման իրողություններով վերջին տարիներին ոչ թե խաղաղեցրել, այլ վտանգի աստիճանը մերձեցրել է, փաստորեն գերմանացի հեղինակի համար էլ միանշանակ չէ:  «Այն համոզմունքը, թե տեխնոլոգիական կորպորացիաների դարաշրջանում ազգային պետությունները դեռեւս ունեն սահմանների վերաբերյալ որոշումներ կայացնելու միանձնյա իշխանություն, հուզիչ անախրոնիզմ է: Սակայն սեփական սահմանների նկատմամբ ինքնիշխանությունը գոյաբանական նշանակություն ունի ԼՂ-ի հայ բնակչության համար», գրում է հեղինակը՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանին, որ Նորա Մարտիրոսյանի 2018-ին նկարահանած «Երբ քամին հանդարտվի» ( Should the Wind Drop) ֆիլմով ուշադրության առանցքում է հայտնվում: ԼՂ պատերազմը ուշադրության կենտրոնում է: «Յոթ տարի անց ֆիլմը պատմական փաստաթուղթ է: 2020 թվականի սեպտեմբերին հարեւան Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմից ի վեր, նկարահանման շատ վայրեր անճանաչելի են: Ստեփանակերտի օդանավակայանը 2023 -ից գտնվում է Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ», գրում է հոդվածագիրը: «Ինչպես ԼՂ-ի հայերն են անվանում, Արցախի Հանրապետության նվաճումից ի վեր 120,000 մարդ ստիպված է եղել փախչել հարեւան երկրներ: «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմում արծարծված հարցերն ավելի հրատապ են, քան երբեւէ: Միջազգային ճանաչում ունեցող օդանավակայանը ազատության եւ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խորհրդանիշ է», գրում է «Թագեսշփիգելը»:

«2015 -ին «Ապրիլին ձյուն է գալիս» շարքից տասը տարի անց  Գորկի թատրոնը՝ «100 + 10 – Հայկական այլաբանություններ» փառատոնով կրկին հարց է հարուցում՝ հայ գրականության, թատրոնի, երաժշտության եւ կինոյի մեջ ի՞նչ հետք են թողել Հայոց ցեղասպանությունը, սփյուռքում միջազգային փորձը եւ Արցախյան պատերազմը:

2016-ին Բունդեսթագը բանաձեւով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ 2 տարի անց Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» հանգեցրեց ազգային-պահպանողական կառավարության տապալմանը: Սակայն ԼՂ-ի շարունակվող հակամարտությունը եւ տեղահանված հայ բնակչության հումանիտար աղետը կրկին ցույց են տալիս, որ փոփոխվող դերակատարներով հայերի հալածանքները՝ սկզբում օսմանյան կայսրությունում, ավելի ուշ՝ ԽՍՀՄ-ում, իսկ 1991 -ից՝ արմատական իսլամի վերելքով, տեւում են ամբողջ մեկ դար»: «Արցախյան ներկայիս հակամարտությունն արդեն իսկ իր չարագուշակ ստվերն է գցում այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են վերոհիշյալը կամ Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» (2014) ֆիլմերը: Ավետիսյանի դեբյուտում ներկայացվում է, թե ինչպես են ընտանիքներն ու գյուղական համայնքը քայքայվում 1991 թվականի ղարաբաղյան պատերազմի առաջին օրերին: Սակայն շարունակականությունը չի սահմանափակվում արվեստով: 2021 -ին  զոհվել է նաեւ Թեւանիկի դերասան Հովհաննես Խոդերյանը, եւ սա նրա միակ կինոդերն է», գրում է «Թագեսշփիգելը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ «Ստեփանակերտի օդանավակայանը 2023 -ից գտնվում է Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ» գրում է «Թագեսշփիգելը»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

Հաջորդ գրառումը

PSYCHO

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինի բաց նամակը՝ Արծրուն Հովհաննիսյանին

16/05/2025
16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

PSYCHO

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Զելենսկին ռուսական պատվիրակության կազմն անվանել է «կեղծիք»

16/05/2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակությանն  ուղարկել է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու, որոնք...

ԿարդալDetails

Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես. Զախարովա

16/05/2025

Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են

16/05/2025

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինի բաց նամակը՝ Արծրուն Հովհաննիսյանին

16/05/2025

Ռուբիոն ժամանել է Թուրքիա

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական