Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ կոնյակագործների բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

13/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց այսօր կեսօրից շարունակվում է կոնյակագործների բողոքի ակցիան։ Ալկոհոլային խմիչք արտադրող ընկերությունները պահանջում են վերացնել վրացական սահմանին առկա խոչընդոտները և թույլ տալ, որպեսզի հայկական կոնյակը վրացական սահմանով անարգել հասնի Ռուսաստան և աշխարհի այլ երկրներ։

Հատկանշական է, որ մինչ այս պահը Վրաստանի դեսպանատնից որևէ մեկը չի ընդունել ակցիայի մասնակիցներին։ Միայն խնդրել են կոնյակ արտադրող և բեռնափոխադրող ընկերությունների անուններով ցուցակներ տրամադրել իրենց։

«Պռոշյանի» կոնյակի գործարանի կոնյակագործներից Կամո Ամիրխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայկական կոնյակի արգելափակում ոչ այլ ինչ է, քան վրացական կողմի սադրանք։

«Իսկ մենք թույլ ենք, չենք կարողանում ասել՝ ախպեր ջան խի՞ եք սադրանք անում, խի՞ չեք թողնում մեր ֆուռերը գնան, Ռուսաստան հասնեն։ Ոչ միայն էկոնոմիկայի նախարարը, այլև վարչապետը պետք է վեկալեր հեռախոսը, զանգեր ասեր՝ ախպե՛ր ջան, վրացի՛ ջան, ինչո՞ւ չեք թողնում՝ մեր ֆուռերը գնան, տեղ հասնեն։ Պատճառն ասեք՝ մի թողեք։

Այո՛, վարչապետն է թուլություն դրսևորում։ Նայում ես՝ վրացին եկավ, վարչապետն եկավ, նախագահն եկավ, ասեցին՝ մենք իրար ախպերներ ենք։ Ինքը գնաց Վրաստան, բայց ոչ մի բան։ Էդ գնալ-գալը, շփումները նրա համար են, որ էսօր սենց բաներ չլինեն»,- ասաց կոնյակագործը՝ չբացառելով, որ վրացական սահմանին ստեղծվող խոչընդոտների հետևում կանգնած է Ադրբեջանը։

Կամո Ամիրխանյանը նշեց, որ պատրաստ են ընդհուպ բողոքի ակցիա կազմակերպել կառավարության շենքի դիմաց։

«Որովհետև սա ստրատեգիական խնդիր է. գործարանը չի աշխատում, մարդիկ մնում են գործազուրկ։ Գյուղացին իր արտադրանքն ո՞ւմ է տալու։ Գործարանը հարկեր չի տալու, հարկեր չտվեց՝ թոշակներ չեն լինելու, ոստիկանին գումար չեն կարողանալու տան, պաշտպանության ծախսեր չեն կարողանալու հոգան։ Ո՞նց է լինելու»,- հարց հնչեցրեց կոնյակագործը։

Նշենք, որ դեպի Ռուսաստան և մերձբալթյան երկրներ Լարսով ալկոհոլային խմիչքներ արտահանող ընկերությունները վերջին մեկուկես ամսվա ընթացքում ենթարկվում են տարօրինակ ստուգումների։ Մասնավորապես, կոնյակագործները չգիտեն, թե ինչու է որոշում կայացվել Վրաստանի սահմանում  լաբորատոր զննության ենթարկել հայկական արտադրության կոնյակը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աննա Հակոբյանին «հողատու» անվանած պապիկին մեղավոր ճանաչելը գին ունի. Ժորա Չիչոյանը կդառնա Երևանի քրեական դատարանի նախագահ

Հաջորդ գրառումը

Վրաստանի դեսպանը հայ կոնյակագործներին խոստացել է՝ պաշտոնական Թբիլիսին առավելագույնը երկու օրից պարզաբանումներ կներկայացնի արտահանման խոչընդոտների վերաբերյալ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Վրաստանի դեսպանը հայ կոնյակագործներին խոստացել է՝ պաշտոնական Թբիլիսին առավելագույնը երկու օրից պարզաբանումներ կներկայացնի արտահանման խոչընդոտների վերաբերյալ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական