Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանների և հուշահամալիրների հետևողական ոչնչացումը պարզապես վանդալիզմ չէ, այլ պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա բացահայտ ատելության քաղաքականություն է, որի նպատակն է Արցախի տարածքից հայ ժողովրդի բազմադարյա մշակութային և պատմական հետքը վերջնականապես վերացնել։

Արցախի` Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանները մարմնավորում են արցախահայության հակաֆաշիստական պայքարը և հայ ժողովրդի ավանդը համաշխարհային հակաֆաշիստական շարժման մեջ։ Դրանց դիտավորյալ ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի պատմական հիշողության դեմ։ Ադրբեջանի այս քաղաքականությունը խախտում է մի շարք միջազգային նորմեր և փաստաթղթեր, մասնավորապես՝

1954 թ. «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիա (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75856 ) :

Կոնվենցիան պարտավորեցնում է բոլոր կողմերին պահպանել մշակութային արժեքները զինված բախումների ժամանակ:

1954 թ. Հաագայի Կոնվենցիայի Առաջին արձանագրություն (https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000152600_rus ):

Առաջին արձանագրությունը նախատեսում է մշակութային գանձերի արտահանման արգելք օկուպացված տարածքներից:

1999 թ. Հաագայի Կոնվենցիայի Երկրորդ արձանագրություն (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415 ) :

Երկրորդ արձանագրությունն ամրապնդում է մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային քրեական պատասխանատվության մեխանիզմները և ճանաչում է որոշակի գործողություններ որպես պատերազմական հանցագործություն:

1972 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» Կոնվենցիա (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75870 )։

1949 թ. Ժնևյան կոնվենցիաների IV կոնվենցիա և դրա 1977 թ. Առաջին լրացուցիչ արձանագրություն (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=21265 ):

Արգելում են մշակութային սեփականության դիտավորյալ ոչնչացումը զինված բախման ժամանակ:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2347 բանաձև (2017 թ.) մշակութային ժառանգության պաշտպանության մասին (https://main.un.org/securitycouncil/ru/content/sres2347-2017 )։

Այս փաստաթղթերի դրույթների համատեքստում Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում հուշարձանների, հուշահամալիրների և կրոնական կոթողների ոչնչացումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որը ենթադրում է միջազգային իրավական պատասխանատվություն։

2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարներով արձանագրվեց, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձան Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի ոճրագործությունների զոհերի հիշատակին:

2025 թվականի մայիսի 3-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Բաքվում Մեհրիբան Ալիևային պարգևատրեց Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի» առաջին աստիճանի շքանշանով՝ իբր «հասարակության ավանդական արժեքների պահպանման» համար (https://monumentwatch.org/hy/alerts/քրիստոնեական-արժեքների-ոչնչացումն-ո/ )։ Իրականում, այս պարգևատրումը որևէ առնչություն չունի մշակութային արժեքների պաշտպանության հետ և փաստացի ուղերձ է, որ, որոշ ազդեցիկ օղակներ միջազգային հանրությունում պատրաստ են աչք փակել Արցախի բռնազավթված տարածքներում շարունակվող մշակութային ցեղասպանության վրա։

Միջազգային իրավունքի շրջանակում անհրաժեշտ է․

դատապարտել Ադրբեջանի գործողությունները,

նախաձեռնել միջազգային հետաքննություն,

սահմանել միջազգային պատժամիջոցներ՝ մշակութային ցեղասպանության համար։

Բացի այդ, որպես լրացուցիչ իրավական գործիք` պետք է օգտագործել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը (https://ukodrf.ru/statya-243-4 ), որը նախատեսում է պատասխանատվություն Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների վնասման համար անգամ Ռուսաստանի սահմաններից դուրս»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

Հաջորդ գրառումը

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական