Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը։
Ներկա իշխանության համար, ամեն ինչ ,ինչ կապված է հայ ժողովրդի գոյաբանական պայքարի, Արցախի ազատագրման պատմությանը, Հայոց Ցեղասպանության արդարացի և ճշմարիտ միջազգային գնահատականի, հայոց Եկեղեցու դերակատարությանը, հայկական պետականության իրական հեռանկարների …մի խոսքով, այն ամենը ինչ մեզ դարձնում է հայ այս իշխանության համար ծայրահեղ անընդունելի է։
Եւ այս պարագայում զարմանալի չէ, որ սրանց համար այսօրվա տոնը համաշխարհային պատերազմի մասին է , այլ ոչ թե Մեծ Հայրենական Պատերազմի ընթացքում տարած պատերազմի մասին է ։
Ասեմ ավելին, այս մարդկանց համար ծայրահեղ անընդունելի նաև Եռատոնի գաղափարը, Շուշիի ազատագրման օրը և Արցախի բանակի կազմավորման տոնը այս մարդիկ ընդում են որպես անընդունելի ինչ որ «երևույթ»։ Ներողություն, իսկ դուք ինչ որ ավել բա՞ն եիք ակնկալում այն մարդկանցից, ովքեր Արցախի հայաթափումը համարում են Հայաստանի «իրական» անկախության գրավական։
Պետք չէ հիմա բարկանալ, պետք չէ նյարդայնանալ , պետք է պարզապես ի վերջո հասկանալ ,որ այս մարդիկ օտար տարր են հայկական պետականության և հայկական էթնո-քաղաքական միավորի համար։ Մենք առաջինը չենք և վերջինը չենք այն պետությունների և ժողովուրդների շարքում ում պատմության ընթացքում այսպիսի իրավիճակներ են առաջացել։ Ժողովուրդները, որոնց հաջողվել է հաղթահարել այս կարգի երևույթները շարունակել են ապրել , իսկ ժողովուրդները որոնց չի հաջողվել դադարել են գոյություն ունենալը։ Խնդիրը այս պարագայում անձերի մեջ չէ, այլ հենց երևույթի որը իրեն փրկելու համար խժռում է պետությունը և ԱԶԳը ներսից ։ Այս կետի շուրջ է պետք կենտրոնանալ, այլ ոչ թե պարբերաբար շոկահարվել թե տեսեք տեսեք սրանք ինչ նոր ապազգային գայլ են անում ։
Արման Աբովյան, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն