Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Կամ վիճակն էնքան վատ ա, որ Նիկոլը կորցնում է առանց այդ էլ նվազ հավասարակշռությունը, կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից:

Երկու դեպքում էլ սպառնալիքը մեր ազգային անվտանգության համար ահարկու է և անհրաժեշտ է դարձնում շուտափույթ երկրի ղեկը նրա ձեռքից վերցնելը: Սա արդեն լրիվ լուրջ եմ ասում` առանց հեգնելու կամ ձեռ առնելու: 

Պետական արդյունավետ ինստիտուտներ լինեին, առաջնահերթ սրանով կզբաղվեին»: