Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը

Կարդինալների կոնկլավը Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ 69-ամյա Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին։

Նա պատմության մեջ առաջին ամերիկացի պոնտիֆիկոսն է, որը այսուհետ կկոչվի Լեո XIV անունով։

Հռոմի նորընտիր Պապը հանդես է եկել հավատացյալներին ուղղված իր առաջին ելույթով:

«Պապը միշտ օրհնում է ամբողջ աշխարհը: Հիմա ես ուզում եմ, որ կարողանամ այս նույն օրհնությունը տալ ձեզ, քանի որ Աստված սիրում է ձեզ, Աստված սիրում է բոլորիդ:

Մենք բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք: Ուրեմն եկեք միասնական լինենք և միասին քայլենք։ Մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք: Հիսուս Քրիստոսը գնում է մեզանից առաջ, մենք հետևում ենք նրան:

Ես սուրբ Օգոստինոսի որդին եմ, ավգուստինացի, բայց ձեզ հետ քրիստոնյա եմ։ Եվ այս առումով մենք բոլորս միասին պետք է գնանք դեպի ճշմարիտ հավատքը, որի համար Աստված պատրաստել է մեզ:

Թող Ամենակարող Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու օրհնությունները լինեն ձեզ վրա և միշտ ձեզ հետ լինեն»,-ասել է նա:

Լեո XIV-ին Սիքսթինյան կապելայում կարդինալները ծափողջույններով են ընդունել։ Վատիկանը տեսանյութ է հրապարակել.

Տեսանյութը՝ այստեղ։