Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Վատիկանը նոր Պապ է ընտրել

Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս եկել, իսկ դա նշանակում է, որ Վատիկանում Կոնկլավը Հռոմի նոր պապ է ընտրել: Նրա անունը կհայտարարվի ավելի ուշ։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են անվանվել Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը, ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեն և Իտալիայի եպիսկոպոսական համաժողովի նախագահ Մատեո Զուպպին։

Նշենք, որ կոնկլավին մասնակցում է 133 կարդինալ: Առաջին քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան՝ Կոնկլավի առաջին օրը։ Երկրորդը տեղի է ունեցել մայիսի 8-ի առավոտյան: