Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է. «Երևանն ունի նախալեռնային կտրատված ռելիեֆ ու 50-60 մետր խորությամբ ձորի միջով հոսող գետ, որը բնական հեղեղատարի դեր է կատարում: Ասել կուզի, նման աշխարհագրական-տեղանքային առանձնահատկության պայմաններում, ջրահեռացման համակարգ նախագծելու ու շահագործելու համար հատուկ բնատուր տաղանդ հարկավոր չէ, ուղղակի հարկավոր է ունենալ գլուխ, այլ ոչ թե պարանոցի շարունակություն:
Ո՞նց կարող է ամեն անձրևից հետո Մաշտոցի պողոտայում գետեր ու լճեր առաջանան, երբ այդ նույն պողոտայից ընդամենը 30 մետր այն կողմ անդունդ է՝ բնական հեղեղատարի դեր կատարող Հրազդան գետով: Ո՞նց…»։