Հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, գրեթե երկու օր անցկացրել են Ամազոնի ջունգլիներում ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո:
Օդաչուին՝ 29-ամյա Անդրես Վելարդեին, հաջողվել է ինքնաթիռն իջեցնել ճահճոտ տարածքում։ Ուղևորները համարվում էին անհետ կորած։
Մայիսի 2-ին տեղի ձկնորսները նկատել են ողջ մնացածներին, որոնք պատսպարվել են՝ կանգնած մնալով սուզված ինքնաթիռի վրա։ 36 ժամ նրանք փրկության են սպասել՝ շրջապատված ալիգատորներով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վառելիքի արտահոսքը կարող էր վախեցնել գիշատիչներին և փրկել մարդկանց կյանքը։