Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հին Հունաստանի ու ժամանակակից Հայաստանի պաշտպանիչ պարիսպները. Արա Այվազյան

02/05/2025
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը

Մարդկության պատմության ողջ ընթացքում աշխարհակարգերի ձևավորման և փլուզման, միջազգային հարաբերությունների զարգացման, պետությունների առաջացման, հզորացման կամ անհետացման, ինչպես նաև ժողովուրդների ճակատագրերի վայրիվերումների շարժիչ ուժը մշտապես եղել է պատերազմը: Հետևաբար բնական էր, որ բոլոր ժամանակների մեծագույն մտածողները ձգտել են ընկալել պետությունների կողմից կազմակերպված բռնության էությունն ու կանոնները և լույս սփռել ապագա սերունդների համար այս ամենաազդեցիկ երևույթի վրա՝ ճիշտ վարքագիծ որդեգրելու նպատակով: Սուն Ցզին ու Մաքիավելին, Ֆրիդրիխ Մեծն ու Նապոլեոնը, Կլաուզևիցն ու Ժոմինին, Սուվորովն ու Բլոխը, Մոլտկեն և Շլիֆֆենը, Մեհենն ու Մակկինդերը, Չերչիլն ու Ստալինը, Քենանն ու Քիսինջերը և շատ այլ ականավոր անհատներ ուսուցանելի ժառանգություն են թողել պատերազմի անփոփոխ բնույթի և մշտապես փոփոխվող եղանակի լուսաբանման վերաբերյալ:

Այդուհանդերձ, Հին Հունաստանի պատմաբան և զինվորական, քաղաքական ռեալիզմի հիմնադիր Թուկիդիդեսի անունն առանձնանում է այս պատվավոր շարքում: Վերջինս իր անունն հավերժացրած «Պելոպոնեսյան պատերազմի պատմություն» գիրքը բնութագրել է հետևյալ կերպ. «Այս աշխատությունը նախատեսված չէ ժամանակակից հանրության գրական ճաշակը բավարարելուն, այլ արվել է հավերժ մնալու համար»:

Մեծ հույնի ստեղծագործությունն իրապես վերապրել է ժամանակի մարտահրավերն ու սերնդե սերունդ կրթել է քաղաքական և ռազմական գործիչներին, հասնելով մեր օրեր: Պետական շատ այրեր անդրադարձել են «Պելոպոնեսյան պատերազմի պատմությանը»: Այսպես, օրինակ, 1947 թ. ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը վկայակոչել էր Թուկիդիդեսին՝ հասկանալու համար սկզբնավորվող «սառը պատերազմը». «Ես լրջորեն կասկածում եմ, արդյոք որևէ մարդ կարո՞ղ է խորհել լիարժեք իմաստությամբ և խորը համոզմունքով այսօրվա որոշ հիմնահարցերի վերաբերյալ՝ գոնե իր մտքում չունենալով Պելոպոնեսյան պատերազմի և Աթենքի անկման ժամանակաշրջանը»: Ժամանակակից մի գիտնական էլ նկատել է. «Անկեղծ ասած, պետք է հարցնել, թե արդյոք 21-րդ դարի միջազգային հարաբերությունների գիտակները գիտե՞ն որևէ բան, ինչ Թուկիդիդեսը և մ.թ.ա. 5-րդ դարի նրա հայրենակիցները չգիտեին պետությունների վարքագծի մասին»:

Աթենքի պարիսպներն ու հարևանների հանդեպ «վստահությունը»

1988 թվականից ի վեր պատերազմը՝ իր տաք և սառը դրսևորումներով դարձել է մեր կյանքի և ապրելակերպի որոշիչ և անբաժանելի գործոնը: Որևէ երկիր կամ գործիչ ապահովագրված չէ նման ճգնաժամային փուլերում սխալ որոշումներից, սակայն պատերազմի ծագման, միջազգային հարաբերություններում ուժի դերի, ներքին և արտաքին քաղաքականության փոխկապակցվածության, դաշինքների կենսունակության և դաշնակիցների վարքագծի, քաղաքական և միջազգային գործընթացների հանգուցալուծման ճիշտ և հիմնավոր ընկալումն ու մասնագիտական վերլուծությունն ապացուցված միջոցն են մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար: Խիստ կասկածում եմ, որ հայաստանյան ներկայիս որոշում կայացնողները լսել են կամ ծանոթ են Թուկիդիդեսի «Պատմությանը», որն, ըստ էության, բացահայտելով ցանկացած հակամարտության էությունը տարածության և ժամանակի մեջ, կարող էր դարերի խորքից օգնության ձեռք մեկնել և կանխել ճակատագրական սխալները:

Ի՞նչ ընդհանրություն կա 2,5 հազար տարի առաջ տեղի ունեցած Պելոպոնեսյան պատերազմի և մերօրյա իրականության միջև: Մինչև պատերազմի բռնկումը մ.թ.ա. 432 թվականին կայացած բանակցություններում սպարտացիները վերջնագիր ներկայացրին աթենացիներին՝ պնդելով, որ հակադրման միակ լուծման ճանապարհը Աթենքը շրջապատող պատերը քանդելն էր: «Նվազեցրե՛ք այդ պաշտպանությունները, և այդ դեպքում երկուսս էլ վստահության զգացում կունենանք»: Ի վերջո, 30-ամյա պատերազմի ավարտին Աթենքը ստիպված էր հաշտություն խնդրել և քանդել բարձր պարիսպները, որոնք պաշտպանում էին իրեն հարձակումներից։ Դրա հետևանքով Աթենքի հզորությունն իսպառ կոտրվեց։

Այսօրվա Հայաստանի քանդվող պարիսպները՝ ֆիզիկական և ոչ միայն

Պարիսպները, որոնք ապահովում էին Հին Հունաստանի քաղաք-պետությունների պաշտպանությունը, 21-րդ դարում վերածվել են տարբեր զսպող և կանխարգելող պարսպապատ շերտերի: Իհարկե, փոփոխվել են ծավալներն ու ձևերը, բայց պաշտպանողական բուն գործառույթը դրանով չի փոխվել: Մեր հակառակորդները հետևողականորեն վերջնագրեր են ներկայացնում մեզ երաշխավորող «պարիսպները» քանդելու վերաբերյալ: Ինչպես Աթենքը 404 թվականին նվազեցրեց իր պաշտպանությունը, այնպես էլ Երևանը, 2020 թվականից հետո հաշտություն մուրալով, անշեղորեն վերացնում է մեր պաշտպանողական պատնեշները: «Նշաձողի մի փոքր իջեցման» խոսույթը սկսվեց Արցախով և ավարտվեց նոր ագրեսիայով, էթնիկ զտումների և բնաջնջման հետևանքով մեր բնօրրանի հայաթափմամբ: Հայաստանի վահան Արցախի կորստից հետո հաջորդ փուլը ներառում է մեր սահմանամերձ «պարիսպների» քայքայումը, որին կհետևի նույն «նշաձողի մի փոքր իջեցման» տրամաբանությամբ մեր Զինված ուժերի գործառույթային կերպարանափոխումը:

Ոչ պակաս կենսական են հոգևոր-գաղափարական «պարիսպները», որոնք ազգի հայրենասիրության և տոկունության առանցքային աղբյուրներն են: Պատերազմները պարզապես ռազմական գործողություններ չեն. դրանք հակառակորդին ստիպելու կամ համոզելու հոգեբանական ներազդեցություններ են՝ ընդունելու սեփական ընդհանուր քաղաքականությանը համապատասխան պայմաններն ու կամքը: Հենց այստեղ է պետության՝ որպես արժեհամակարգի պահապանի առանցքային գործառույթը: Արժեհամակարգի գոյատևումը պայմանավորված է արտաքին հարձակման պայմաններում իր անկախությունը պահպանելու՝ պետության կարողությամբ: Հակառակորդների գաղափարական պաշարման և «Իրական Հայաստանի» պարտադրվող քարոզչության պայմաններում ազգային կամքի ոտնահարումն ու սպառումը նույնքան անպիտան են դարձնում ռազմական գործիքները, որքան անօգուտ են դատարկ զրահները: Այսօր մեր արժեհամակարգային հիմնասյուն պարիսպները՝ Արարատը, Արցախը, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին, հայ ժողովրդի պատմությունը, տևական ժամանակ ենթարկվում են անդադար ոտնձգությունների: Վերջին նվիրական պարիսպն էր Հայոց ցեղասպանության հիմնահարցը, որը մեկ դարից ավել մեր հավաքական հիշողության և հայատյացության դեմ պաշտպանողական անձեռնմխելի և հավերժական օղակն է: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին արված խնդրահարույց հայտարարությունները և բուն ապրիլի 24-ը եկան ապացուցելու, որ ամբողջ հայությանը միավորող մեր պատմության ամենաողբերգալի էջը ներկայիս իշխանությունների կողմից ոչ միայն վերածվում է զուտ արարողակարգային միջոցառմանը, այլև ազգային կամքի տրոհման պայմաններում կարող է խմբագրվել և վերջնականապես շրջվել հանուն այսպես կոչված «խաղաղության»:

Տարբեր սերունդների և պետությունների համար Թուկիդիդեսի «Պատմությունը» պատերազմի ու ռազմավարության անգնահատելի և մնայուն ուղեցույց էր: Պետական այրերն ու ստրատեգները դասեր են քաղել Պելոպոնեսյան պատերազմից՝ դաշնակիցների ձեռքբերման և նրանց վարքագծի դրդապատճառների մասին: Փորձից ելնելով՝ ընդունված է ասել, որ պարտվածներն ավելի շատ բան են սովորում իրենց պարտությունից, քան հաղթողները՝ իրենց հաղթանակից: Թուկիդիդեսը, լինելով պարտված կողմի ներկայացուցիչ, Աթենքի անկման տարբեր պատճառներ է թվարկել: Այդուհանդերձ, արտաքին և աշխարհաքաղաքական զանազան գործոնների շարքում, չափազանց ուշագրավ է նրա դիտարկումը, որ այն հասարակությունը, որտեղ ներքին կոնսենսուսը փլուզվել է, ի վիճակի չէ պատերազմելու. «Ահաբեկված և պառակտված քաղաքը դատապարտված է պարտության»: Կարծում եմ, զուգահեռները ակնհայտ են:

Որպես ամփոփում. ինչպես 2500 տարի առաջ, այնպես էլ այսօր, վավերական է Թուկիդիդեսի պատերազմների ծագման ախտորոշումը. ազգերը պատերազմում են երեք պատճառով, որոնք են վախը, պատիվը և շահը: Մեր բոլորիս փայփայած արժանապատիվ, իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կազատվենք հակառակորդի հարկադրանքի ցանկացած վախից: Մեզ համար ապաքինման դեղատոմսը կարող է դառնալ հետևյալ բանաձը. հաղթահարել վախը, վերականգնել միասնականությունն ու պատիվը, առաջնորդվել ազգային շահով:

Արա Այվազյան,
ՀՀ նախկին արտգործնախարար,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արամ Զավենի Սարգսյանը շանտաժի է ենթարկում, սպառնում է Տիգրան Ավինյանին ու ՔՊ-ին. Արմենակ Դանիելյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական