Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեմ կարող ասել, որ մեր երկրում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը բարձր մակարդակի վրա է. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ

01/05/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

-Տիկի՛ն Մանասերյան, Մայիսի 1-ը ևս մեկ առիթ է՝ կարևորելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքային իրավունքները։ Ինչպե՞ս կգնահատեք մեր երկրում աշխատող մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը։

-Ցանկացած աշխատողի համար իր աշխատանքային իրավունքների պաշտպանությունը սկսվում է հենց իրենից, այսինքն՝ ինքը որքանո՞վ է տեղյակ իր աշխատանքային իրավունքից և դրա պաշտպանության մեխանիզմներից։

Բնականաբար, չեմ կարող ասել, որ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը բարձր մակարդակի վրա է, որովհետև դրա համար կան բազմաթիվ պատճառներ՝ սկսած օրենսդրության չիմացությունից, իրենց իրավունքների նկատմամբ անտարբերությունից, հետագայում նաև չիմացությունից, թե ուր դիմել։ Սա ևս մեծ խնդիր է, որի ուղղությամբ վերջին երկու տարվա ընթացքում ակտիվ աշխատում ենք՝ փորձելով աշխատողներին իրազեկել իրենց աշխատանքային իրավունքների, դրանց պաշտպանության մեխանիզմների մասին։ Նաև հորդորում ենք, որպեսզի պահանջատեր լինեն իրենց աշխատանքայի իրավունքների մասով և չլռեն խախտումների մասին։

-Տիկի՛ն Մանասերյան, ըստ Ձեզ՝ պետությունն այսօր լիարժեք նպաստո՞ւմ է արժանապատիվ, հավասար և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդման իր պարտավորությունը։

-Եթե մենք ուղղակի նայենք օրենսդրության մասով, ապա պետք է ասեմ, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը այսօր, քան նախկինում, քիչ թե շատ համապատասխանում է աշխատանքային իրավահավասարությունների կարգավորմանը վերաբերող միջազգային իրավական փաստաթղթերին։ Այլ հարց է, թե որքանով է այդ օրենսդրությունն աշխատում։ Ե՛վ օրենսդիր, և՛ գործադիր մարմինն իրենց գործն արել են այնքանով, որքանով ՀՀ օրենսդրությունը փորձել են համապատասխանեցնել միջազգային պարտավորություններին։ Բայց խնդիր ունենք նաև այն հատվածում, որտեղ խոսքը վերաբերում է հատկապես կոլեկտիվ աշխատանքային իրավունքների իրացմանը։ Այս պարագայում մենք բացեր ունենք և պետք է շատ աշխատենք՝ հատկապես սոցիալական գործընկերության շրջանակներում։

Բայց ամենակարևորն այն է, որպեսզի կարողանանք նաև օրենսդրական դրույթներն աշխատեցնել, գնալ դրանց հետևից, այսինքն՝ ինչպիսին պետք է լինի աշխատանքային պայմանագիրը, արդյոք պետք է աշխատանքային պայմանագիր կնքվի, թե ծառայությունների մատուցման պայմանագիր, արդյոք աշխատողը պետք է վերջնահաշվարկ ստանա, որոշ դեպքերում նաև արձակման նպաստի իրավունք պետք է կիրառել, թե ոչ։ Սրանք հիմնական խախտումներն են։ Իհարկե, օրենքը գրվել է և իրավական ակտով սահմանվել, բայց որքանո՞վ են դրանք իրացվում՝ սա է կարևոր։ Ե՛վ աշխատողները, և՛ արհմիությունները, և՛ գործատուներն այսօր պետք է փորձեն իրավական ակտերը ճիշտ աշխատեցնել՝ նախ չխախտելով աշխատող իրավունքը, որովհետև ինչո՞ւ խախտել իրավունքը, իսկ հետո դատական ճանապարհով արդարության հասնել, և գործատուն ստիպված լինի վճարել հարկադիր պարապուրդի գումար և փոխհատուցում։ Այնպես որ, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դրույթների պահպանումը բխում է նաև գործատուի շահերից։

-Տիկի՛ն Մանասերյան, գործնականում ո՞րը պետք է լինի պետության դերը՝ արդյունավետ լծակներ կիրառելու անբարեխիղճ գործատուների դեմ։ Որքա՞ն կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը։  

-Պետության դերը միշտ կարևոր է՝ անկախ ամեն ինչից, որովհետև միջավայր ստեղծողը հենց պետությունն է, և Աշխատանքային օրենսգիրքը աշխատող-գործատու հարաբերությունների համակարգողն է։ Այո՛, վերահսկողության դերը կարևոր է, և պետությունը դրա համար ունի հատուկ կառույց, որի անունն է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Այլ հարց է՝ որքան են այդ մարմնի լիազորությունները։ Շատ դեպքերում տեսչական մարմնի լիզորությունները բավարար չեն, որպեսզի այն պատշաճ կարգով իրականացնի այդ վերահսկողությունն Աշխատանքային օրենսգրքի նորմերի իրականացման նկատմամբ։

Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային որոշակի պարտավորություն, բայց օրենքը մինչև վերջ չի իմպլեմենտացրել այդ կոնվենցիայի պահանջները։ Այսինքն՝ տեսչական մարմնի տեսուչն այսօր ցանկացած պահի իրավունք չունի մտնել ցանկացած կազմակերպություն և տեսչական գործողություններ իրականացնել։ Նա պետք է ունենա գրավոր բողոք, կամ դա պետք է լինի պլանային ստուգում։ Բայց չէ՞ որ լինում են այնպիսի դեպքեր, երբ  աշխատողը պարզապես լռում է աշխատանքային իրավունքի խախտման մասին, և, օրինակ, պլանային ստուգում չկա, արհմիություն էլ այդտեղ չկա, որպեսզի գոնե արհմիությնա միջոցով բարձրացվի հարցը։ Շատ դեպքերում, երբ նույնիսկ աշխատողը չի ուզում դրա մասին խոսել, մենք՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, համագործակցելով տեսչական մարմնի հետ, նրանց տեղյակ ենք պահում խնդրի մասին։

-Տիկի՛ն Մանասերյան, ՄԻՊ-ն իր այսօրվա շնորհավորական ուղերձում նշել է, որ հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտություն կա։ Կիսո՞ւմ եք այս մտահոգությունները։

-Իրականում, մենք ամեն տարի ՄԻՊ-ին զեկույց ենք ուղարկում, որպեսզի մեր մտահոգությունները ներառեն իրենց զեկույցում։ Բնականաբար կիսում եմ այդ մտահոգությունները։ Կարծում եմ՝ ոչ թե լրացուցիչ ջանքեր, այլ գործուն և վճռական քայլեր պետք է ձեռնարկվեն։ Արդյոք աշխատանքային իրավահարաբերություններում ունենք այն առողջ միջավայր ձևավորելու մշակույթը։ Սա է մեզ պետք, և սրա համար մենք պետք է ունենանք  շատ լավ աշխատող, գործուն սոցիալական գործընկերություն՝ հենց կազմակերպությունների ներսում, որպեսզի երանությամբ չնայենք, օրինակ, սկանդինավյան երկրներում աշխատող մարդուն։

–Եվ վերջում, համաձա՞յն եք, որ շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը՝ կանանց ավելի ցածր մասնակցության կրճատում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանություն և այլն։

-Այո, այստեղ ևս վերահսկողությունը պետք է շատ լինի, որովհետև թեև աշխատանքային օրենսդրությունը բացառում է խտրական վերաբերմունքը՝ անկախ հաշմանդամության, սեռային, էթնիկ, դավանանքի մասերով, սակայն պրակտիկայում այդ խնդիրն առկա է։ Հանդիպում են դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող անձը գնում է աշխատանքի ընդունվելու, բայց հարցազրույցի չի կարողանում ներկայանալ, որովհետև այդ շենքում թեքահարթակ չկա։

Նույնկերպ կանանց և տղամարդկանց պարագայում. իհարկե, հաստիքը հաստիք է, սակայն արդյոք կանանց տրվում է այն պաշտոնը, որը կտրվեր տղամարդկանց։ Կանայք հաճախ չեն ստանում այն պաշտոնը, որտեղ կարող էին շատ լավ իրացնել։ Շատ դեպքերում ականատես ենք դառնում նաև տարիքային խտրականության, թեև Աշխատանքային օրենսգիրքը բացառում է կենսաթոշակի տարիքի հասած անձանց հետ լուծել աշխատանքային պայմանագիրը։

Այսօր խնդիր ունենք անգամ 40 տարեկանից հետո կամ  50 տարեկան մարդուն աշխատանքի ընդունելու հետ։ Սա ևս խտրական վերաբերմունք է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինը ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

Հաջորդ գրառումը

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025
Նորություններ

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025
Միջազգային

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025
Հաջորդ գրառումը

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ...

ԿարդալDetails

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական