Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Իսրայելի ոստիկանությունը ուժ է կիրառել հայ ուխտավորների նկատմամբ (տեսանյութ)

Յակոբ Ճռնազեանը գրում է.

«Եկել է ժամանակը, որ Երուսաղեմի եկեղեցիների և քրիստոնեական համայնքների ղեկավարները Սուրբ կրակն իրենց ձեռքը վերցնեն։

Այն, ինչ այսօր ծավալվեց, չի կարելի տոն անվանել՝ դա նվաստացման և ագրեսիայի օր էր։

Սուրբ Գերեզման եկեղեցուց և շրջակայքում գտնվող քրիստոնեական ու հայկական թաղամասերից տեսարաններն ուղղակի սարսափելի էին:

Իսրայելի ոստիկանությունը քրիստոնյա հավատացյալներին՝ երեխաներին, կանանց, հոգևորականներին և ուխտավորներին վերաբերվել է բռնությամբ, անհարգալից վերաբերմունքով և մարդկային արժանապատվության տարրերի նկատմամբ կատարյալ անտեսմամբ:

Սրբազան արարողության փոխարեն մենք դարձանք ռազմականացված գոտու վկաներ։ Ուրախության փոխարեն վախ տեսանք։

Սա առաջին անգամը չէ, բայց պետք է լինի վերջինը։

Իսրայելի ոստիկանության կիրառած անօրինական սահմանափակումներն ու դաժան միջոցները ուղղակի հարձակում են մեր քաղաքում ազատ երկրպագության իրավունքի վրա։ Սուրբ կրակի արարողությունը՝ քրիստոնեության ամենասուրբ ավանդույթներից մեկը, վերածվում է մարտի դաշտի։

Եկեղեցիների պետերը, որպես մեր սրբավայրերի պահապաններ, պետք է պահանջեն անհապաղ վերջ դնել ոստիկանության այս խայտառակ գործողություններին՝ Եկեղեցում և մեր թաղերում։

Սա մեր Եկեղեցին է, մենք այս քաղաքի զավակներն ենք և պետք է պայքարենք մեր իրավունքների համար:

Մեր ներկայությունը դիմադրություն է։ Մեզ չեն վտարի։ Քրիստոսի լույսը հնարավոր չէ մարել»: