Կրեմլը կողջունի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են այս կարևոր օրը կիսել Ռուսաստանի հետ մայիսի 9-ին կայանալիք Մոսկվայի Հաղթանակի շքերթում։
Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցին։
«Մենք ուրախ կլինենք Մոսկվայում տեսնել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են մեզ հետ կիսել այս օրվա հպարտությունն ու ուրախությունը: Հպարտություն և ուրախություն, որը, ինչպես կարծում ենք, պետք է կարևոր լինի Եվրոպայի և աշխարհի բոլոր ժողովուրդների համար», – ասել է Պեսկովը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է «ամբողջ աշխարհի և հատկապես Եվրոպայի ապագայի համար»: