Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Վանսը պատասխանել է Զելենսկու քննադատությանը. անհեթեթ է ասել, որ մենք ինչ-որ կերպ ռուսների կողմն ենք

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեքշաբթի UnHerd-ին տված հարցազրույցում կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Նախօրեին Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վենսն արդարացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները։

 «Ինձ թվում է, որ փոխնախագահն ինչ-որ կերպ արդարացնում է Պուտինի գործողությունները: Ես փորձեցի բացատրել. չի կարելի մեջտեղում ինչ-որ բան փնտրել: «Կա ագրեսոր և կա զոհ», – ասել է Զելենսկին:

Վանսը, հեռակա պատասխանելով Զելենսկիուն, ասել է, որ ինքը դատապարտում է Ռուսաստանին 2022 թվականից, սակայն դրանից հետո փորձել է հասկանալ  երկու կողմերի ռազմավարական նպատակները, գրում է Reuters-ը ։

«Դա չի նշանակում, որ դուք բարոյապես աջակցում եք ռուսական գործին կամ աջակցում եք լայնածավալ ներխուժմանը, բայց դուք պետք է փորձեք հասկանալ, թե որոնք են նրանց ռազմավարական կարմիր գծերը, ինչպես որ պետք է փորձեք հասկանալ, թե ուկրաինացիներն ինչի են փորձում հասնել հակամարտության միջոցով», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։

«Կարծում եմ՝ անհեթեթ է Զելենսկու կողմից քննադատություննն [ամերիկյան] կառավարությանը, որն այժմ աջակցում է նրա ողջ կառավարությանն ու ռազմական ջանքերին, որ մենք ինչ-որ կերպ ռուսների կողմն ենք», – ավելացրել է Վանսը։

Նա ասել է, որ նման հռետորաբանությունը «միանշանակ անարդյունավետ է»: