Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ ծրագրեր, անատակ ղեկավարություն

Հակոբ Ավետիքյան
11/04/2025
- 11 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Հավանաբար Գյումրիի հետընտրական գործընթացներն էին պատճառը, որ մեր լրատվամիջոցները, ներառյալ վերլուծաբանների հանրույթը, անհրաժեշտ ուշադրության չարժանացրին ընթացիկ ամսվա 3-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում կայացած Եվրոմիություն-Կենտրոնական Ասիա հիմնադիր համաժողովը, որը հավակնում է ճակատագրական հարթակ լինել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ, բնականաբար, մեր երկրի համար: Կենտրոնա-ասիական 5 երկրների՝ Ղազախստանի, Կիրգիզստանի, Տաջիկստանի, Թյուրքմենստանի եւ Ուզբեկստանի մասնակցությամբ ու Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ գումարված այդ գագաթնաժողովի գլխավոր օրակարգը, ինչպես տեղեկացնում են BBC-ն ու միջազգային այլ լրատվամիջոցներ, նվիրված է եղել Եվրոպա-Միջին Ասիա տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրին, որը, ավելորդ է ասել, անմիջականորեն առնչվում է նաեւ մեր երկրին ու մեր հարեւանությամբ գտնվող մյուս երկրներին՝ Ադրբեջան, Իրան, Թուրքիա, հետեւաբար նաեւ՝ Ռուսաստանին ու Չինաստանին: Բուն նպատակը՝ միջինասիական Հնգյակի բնական հարստությունների՝ այսպես կոչված «մաքուր էներգիայի» փոխադրումը Եվրոպա, միաժամանակ աթոռը քաշելու ավանդականորեն տարածաշրջանի գլխավոր խաղացողը համարվող Ռուսաստանի տակից եւ հակակշռելու կամ զսպելու ագրեսիվ այն առեւտրաշրջանառությունը, որը Չինաստանն է վարում տարածաշրջանում, ինչպես ողջ աշխարհում:

Նախագահ Թրամփի կազմաքանդիչ որոշումների եւ համաշխարհային առեւտուրը հիմքից ցնցող նոր մաքսատուրքերի առաջացրած փոթորկի պայմաններում Եվրոպան ինքզինք ազատ է զգում ինքնամատակարարման նոր ուղիներ որոնելու, որի դրսեւորումն է հանդիսանում Սամարղանդի համաժողովը, մասնավորաբար՝ Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագիրը, որի համար Եվրոմիությունը, ինչպես համաժողովում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, պատրաստ է ներդնելու հսկայական գումարներ: Տիկին Ուրսուլան, մի կողմ դնելով ցարդ իր շատ սիրած «եվրոպական արժեհամակարգ», «ժողովրդավարություն» եւ հմայիչ այլ հասկացությունները՝ այժմ անցել է գործնամիտ խոսույթի՝ Միջինասիական Հնգյակին տրամադրել ընդհանուր՝ 12 մլրդ. եվրո՝ տեղական արդյունաբերությունները զարգացնելու, նոր աշխատատեղեր եւ ավելացած արժեք ստեղծելու, իրար միջեւ ապրանքաշրջանառությունը զարգացնելու, Սեւ ծովի վրայով էներգետիկ եւ արդյունաբերական ապրանքները Եվրոպա հասցնելու նպատակով: Տիկին Ուրսուլան չի խուսափել նաեւ տրանսպորտային այդ ճանապարհի հանգուցակետին՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա սահմանների վերաբացման խնդրին անդրադառնալուց, գտնելով, որ դա կտա հնարավորություն ապահովելու միջեվրասիական ճանապարհի շաղկապվածությունը, այդ ճանապարհով սահմանային հեզասահ եւ անարգել անցումը:

Բացատրելով այդ ճանապարհի ռազմագիտական նշանակությունը, տիկին Ուրսուլան վստահեցնում է, որ այդ ծրագիրը խաղացողների փոփոխություն (իր բառերով՝ game changer) կբերի տարածաշրջան՝ միաժամանակ նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, մանավանդ որ, արդեն, Մոսկվան, իր ասելով, չի համարվում վստահելի դաշնակից: Իսկ ինչ վերաբերում է Իրանին, որը անմիջական ներկայություն է տարածաշրջանի հարեւանությամբ, տիկին Ուրսուլան, երեւի վախենալով Հրեական պետության հակազդեցությունից, ոչինչ չի ասել այդ երկրի մասին, ինչը բազմացնում է ականների թիվը առաջին հայացքից շատ գրավիչ թվացող այդ՝ մեգածրագրի ճանապարհի տակ: Ականներ՝ որոնք որեւէ պահի կարող են պայթեցվել «խաղից» դուրս թողնված երկրների՝ առաջին հերթին Ռուսաստանի կողմից:

Ասացի գրավիչ ծրագիր, որը տեսականորեն կարող էր խիստ նպաստավոր լինել նաեւ մեր երկրի համար որպես տարանցային ճանապարհի կարեւոր հանգույց, հաբ, եթե… ունենայինք խելամիտ այն ղեկավարությունը, որը կկարողանար Եվրահանձնաժողովին ներկայացնել մեր սահմանագծի ամբողջ երկայնքով ձգվող ճանապարհի նախագիծ, որպես մեկ հատվածը եվրասիական նույն՝ մեծ կառույցի: Եթե…

Ինչպես ասում են՝ սատանան գտնվում է մանրամասնությունների մեջ: Ավելին՝ սատանան սիրում է գտնվել թույլ օղակներում, իր խաղը խաղալ տգետ, երկչոտ, անխելք ու փառասեր ղեկավարների գլխին: Այս պարագայում՝ մե՛ր գլխին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Անկե՞ղծ եք

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը դարձել է միջնորդ Իսրայել-Թուրքիա լարվածության հաղթահարման գործընթացում

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը դարձել է միջնորդ Իսրայել-Թուրքիա լարվածության հաղթահարման գործընթացում

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական