Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ալիևը բողոքել է Սիրիայի նախորդ իշխանության հայանպաստ դիրքորոշումից ու ասել, որ աջակցում է երկրի նոր կառավարությանը

Ցավոք սրտի, նախորդ ղեկավարության օրոք Սիրիան հայանպաստ, հակաադրբեջանական դիրքորոշում էր որդեգրել. Ալիևը հայտարարել է ADA համալսարանում անցկացված «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում։

«Հիմա Հայաստանի կառավարությունը կարող է մտածել, որ ոչ ոք դա չի հիշում: Ոչ, մենք դա հիշում ենք: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանում փորձում են մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիային: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի կեղծավորությունը»,-ասել է Հայաստանից վառված Բաքվի բռնապետը: