Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլն Արցախը կտա, Հայաստանի տարածքները կտա, բազմահազար զոհեր կտա, բայց իշխանությունը որևէ մեկին ինքնակամ չի տա. Արտակ Զաքարյան

09/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակ Զաքարյանը գրում է. «Արդեն, իսկ հրապարակված բազմաթիվ լրագրողական հարցախույզեր ու սոցիոլոգիական հարցումներ կան, որտեղ մեր շատ հայրենակիցներ, պարզ ու շիտակ քաղաքացիներ, ազնվորեն ընդունում են, որ 2018-ին մոլորվել են: Շատերն են ավելի լավ ապագայի խոստումներով խաբվել ու ակամայից մասնակից դարձել նիկոլիզմի աղետաբեր իշխանազավթմանը: Պարզ, հասարակ քաղաքացիներին ոչ ոք մեղադրել չի կարող, որովհետև նրանք՝ ինչպես 2018-ին միամիտ ու ազնիվ էին իրենց ցանկությունների մեջ, նույնքան էլ այսօր ազնվորեն զղջում ու փոշմանել են կատարվածի համար:

  1. Իսկ ինչպե՞ս վերաբերվել 2018թ.-ին Նիկոլին աջակցած ու նրան՝ որպես «Սերժ մերժող» գործիք դիտարկածների հետ: Մի՞թե նրանք այնքան դյուրահավատ էին, որ կարծում էին, թե արևմտա-թուրքական գունավոր հեղափոխականը հետո իրենց իշխանություն կտա, կամ կկիսի իշխանությունը որևէ մեկի հետ: Նիկոլն Արցախը կտա, Հայաստանի տարածքները կտա, բազմահազար զոհեր կտա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կտա, ազգային շահերը կտա, բայց իշխանությունը որևէ մեկին ինքնակամ չի տա:

Նիկոլի վիճակն այսօր այնքան է վատացել, որ և՛ իրեն աջակցած արտաքին ուժերը, և՛ իշխանազավթումը ողջունած ներքաղաքական շրջանակները հրաժարվելով հրաժարվում են նրանից:

Այստեղից էլ սկսվել է տարանջատման մեխանիկան: Քաղաքական ու նախընտրական առումով հասկանալի ցանկություն է, բայց մինչև որևէ մեկից տարանջատվելը, նրանք հասկանում են, որ նախ պետք է Նիկոլից տարանջատվեն: Իսկ դա անելու համար որոշել են ընդամենը միամիտ ձևանալ ու աչքերը կլորացրած աջ ու ձախ նայելով առաջ քաշել , «ո՞վ բերեց Նիկոլին» հարցը:

Տրամաբանական կլիներ, որ նիկոլիզմին հրապարակայնորեն աջակցած և ողջունած քաղաքական ուժերն ու անհատներն ազնվորեն կիսեին սեփական սխալների ծանր բեռը: Բայց, քանի որ Նիկոլին աջակցելն այժմ համարվում է ծանր մեղք, ուրեմն վերջիններս որոշել են խեղաթյուրել իրականությունը և դեմ գնալով առողջ բանականությանը՝ փորձում են սեփական մեղքերը վերագրել Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին: Ստացվու՞մ է, իհարկե ոչ:

Նույն կերպ նրանք կարող են ասել, որ վագրերն ապրում են հյուսիսային բևեռում: Կարող են ասել, որ ճնճղուկները ձմռանը քուն են մտնում; Կարող են ասել նաև, որ Հայաստանի մայրաքաղաքը Վեդին է:

Որքան էլ ասեն՝ միևնույն է, ակնհայտ կեղծ պնդումները ճշմարտություն չեն դառնա: Իսկ, եթե իրականում ցանկանու՞մ են հեռացնել Նիկոլին, ապա պետք է դադարեցրեն այս կեղծ ու անիմաստ բալագանը: Բոլորն էլ լավ գիտակցում են, որ ոչ մի ուժ, ոչ մի անհատ միայնակ չի կարողանալու հասնել իշխանափոխության:

Փորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու: Այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ակшնապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
Նորություններ

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025
Նորություններ

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025
Միջազգային

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025
Հաջորդ գրառումը

Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025

2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի հայտարարումից առաջ թեկնածուների ցուցակին ավելացել է ռեկորդային 338 թեկնածու (244 անհատ և 94 կազմակերպություն),...

ԿարդալDetails

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025

Կլիմայական ճգնաժամը ստիպում է Իրանին տեղափոխել իր մայրաքաղաքը

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական