Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Այս տևական դադարի, լռության հետևանքով կորչում է հաղթանակի Էֆեկտը. Միքայել Համբարձումյան

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս տևական դադարի, լռության հետևանքով  կորչում է Գյումրու ընտրություններում  հաղթանակի Էֆեկտը, բերկրանքը, ոգևորությունը, թուլանում է հավատն՝ ապագա համախմբված պայքարի, զարգացումների  հետ կապված, ինչն առնվազն անազնիվ է ընդդիմադիր հայացքներ ունեցող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ:

Նույնիսկ եթե վաղը լիարժեք հայտարարվի, որ այնուամենայնիվ ձայներ են ապահովվելու Վարդան Ղուկասյանի ընտրության համար,  այս ձգձգումն  առաջացնելու է նորանոր հարցեր, կասկածներ,  թողնելու է բացասական ազդեցություն, հետևանք…»։