Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ՆԱՏՕ-ի տնտեսական ներուժը 20 անգամ ավելի մեծ է, բայց Ռուսաստանը ՆԱՏՕ-ից 4 անգամ ավելի շատ զենք է արտադրում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ դաշինքի երկրները տարեկան արտադրում են նույն քանակությամբ զինամթերք, որքան Ռուսաստանը երեք ամսում։

Ըստ Ռյուտեի՝ ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ռազմական  ծախսերի շեմի դեպքում ՆԱՏՕ-ն չի կարողանա պաշտպանվել առաջիկա երեք-հինգ տարում:

«Թեև Ռուսաստանը կազմում է ՆԱՏՕ-ի ընդհանուր տնտեսության ընդամենը 5%-ը, սակայն նրան հաջողվել է գերակայության հասնել զինամթերքի արտադրության մեջ։

ՆԱՏՕ-ի ընդհանուր տնտեսական ներուժը 20 անգամ ավելի մեծ է, քան Ռուսաստանինը, բայց Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում չորս անգամ ավելի շատ զինամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ն: Սա բացարձակապես անհավանական իրավիճակ է»,- ընդգծել է Ռյուտեն: