Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրու և Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին՝ իշխանությունն այլևս չի կարողանում ընտրությունների միջոցով վերարտադրվել. Վիգեն Հակոբյան

02/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու ընտրություններից երկու հարցի պատասխան էինք սպասում՝ մեկը՝ արդյոք ՔՊ-ն կկարողանա նորից վերցնել իշխանությունը, և երկրորդ՝ եթե չվերցնի, ապա որ ուժը կամ անձն է հավակնելու քաղաքապետի պաշտոնին, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Հարցերից մեկի պատասխանն այս պահի դրությամբ ունենք՝ եթե դավադրություններ չլինեն, ՔՊ-ն չի կարողանալու գլխավորել Գյումրին, բայց երկրորդ հարցը դեռ բաց է մնացել։ Բոլորը սպասում են մեկ մարդու՝ Մարտուն Գրիգորյանի հստակ դիրքորոշման։ Իսկ նա դեռևս վերջնական պատասխան չի տվել, թե իր քվեներն ինչ է անելու։

Ամեն դեպքում, երբ ասում ենք, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չի վերցրել, փաստ է, որ պարտվել է՝ անկախ նրանից, թե շարքում որերորդ տեղում է։ Գոնե նոմինալ առումով ՔՊ-ն այս պահին չունի գործընկեր, որն անհրաժեշտ ձայներ կփոխանցի՝ իշխանություն ձևավորելու համար։ ՔՊ-ն, փաստենք, որ պարտվել է, այլ հարց է՝ ով է հաղթել»,- ասաց քաղտեխնոլոգը՝ հույս հայտնելով, որ Մարտուն Գրիգորյանն առաջիկա օրերին արդեն իր քվեները կփոխանցի միասնական ընդդիմադիր ֆորմատին։

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ եթե Մարտուն Գրիգորյանի և մյուս ընդդիմադիրների համագործակցությունը չստացվի, իրավիճակը կարող է գնալ դեպի քաղաքական փակուղի, ինչն էլ իր հերթին կնշանակի արտահերթ ընտրություններ։

«Չնայած այս իշխանություններն իրենց հայտարարում են ժողովրդավարության բաստիոն, ժողովրդավարության կղզյակ, չնայած հռչակվում է, որ ընտրությունները չեն կեղծվում, պետք է հաշվի առնել, թե ինչ մեթոդաբանություն է կիրառվում ընտրություններից հետո, երբ հաղթող թեկնածուին ուղղակի կարելի է տանել և բանտ նստեցնել, կամ նրան մոտ չթողնել իր աթոռին, ինչպես դա եղավ Վանաձորում»,- ասաց բանախոսը։

Անդրադառնալով Փարաքարում տեղի ունեցած ընտրություններին՝ Վիգեն Հակոբյանն ընդգծեց՝ ընդդիմության հաղթանակը բավական լուրջ է՝ ջախջախիչ թվերով։

«Սա ցույց է տալիս, որ իշխանությունը շարունակում է պարտվել։ Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցածն այն նույն տենդենցի շարունակությունն է, որը տեսանք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Տենդենցն այն է, որ այս իշխանություններն այլևս չեն կարողանում ընտրությունների միջոցով վերարտադրվել։ Փարաքարում տեղի ունեցածը շատ լուրջ ահազանգ է իշխանության համար, որովհետև որքան մոտենան Երևանին, այնքան Փարաքարի արդյունքներն ավելի հավանական են լինելու»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ Գյումրին ու Փարաքարը հանրության մոտ համապատասխան տրամադրություններ ձևավորեցին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծ են ներկայացրել

Հաջորդ գրառումը

Ի՞նչ ցույց տվեցին Գյումրու ընտրությունները. Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի ասուլիսը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026
Նորություններ

Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց թե Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրությունն ինչու՞ են ոչնչացրել. Րաֆֆի Ասլանյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ ցույց տվեցին Գյումրու ընտրությունները. Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի ասուլիսը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական