Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՔՊ-ի վստահված անձի հետ փոխկապակցված անձինք շրջում են տեղամասի դիմաց, սպառնում կոտրել «ՀայաՔվեի» դիտորդի տեսախցիկը

Գյումրիի 31/70 տեղամասում ՔՊ-ի վստահված անձ Լիզա Ղուկասյանի հետ փոխկապակցված անձինք շրջում են տեղամասի դիմաց, սպառնում կոտրել «ՀայաՔվեի» դիտորդի տեսախցիկը: Այս մասին ահազանգում է «Հայաքվե» նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են տեղի ունենում։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։