Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է Գազայի հարավում ցամաքային գործողությունների ընդլայնման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ընդլայնել է իր ցամաքային գործողությունը Գազայի հատվածի հարավում մինչև Ռաֆահ Ալ-Ջանինա շրջան։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում զորքերը ցամաքային գործողություններ են սկսել Ռաֆահի ալ-Ջանինա շրջանում՝ Գազայի հարավում անվտանգության գոտին ընդլայնելու համար»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Իսրայելական բանակը մարտի 20-ին հայտարարել է Ռաֆահի շրջանում ցամաքային գործողություն սկսելու մասին։

Բացի այդ, իսրայելական զինվորականները հայտնել են, որ «շարունակում են ավիահարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի ահաբեկչական օբյեկտներին Գազայի հատվածի ողջ տարածքում»:

 Վերջին օրերին հարձակման ենթարկված օբյեկտների թվում մամուլի ծառայությունը թվարկել է «զենքի պահեստներ, հրթիռային կայաններ, ռազմական օբյեկտներ, որտեղից գործել են ահաբեկիչներ»։

 «Հարվածների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել», – հավելել է վարչությունը։