Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Մեծ մասին թվում է, թե այն, ինչ գրում եմ, ֆանտաստիկայի ժանրից է ու չի կարող տեղի ունենալ. տխրեցնեմ. Ալեն Ղևոնդյան

Քաղաքգետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Երեկվա Աժ-ի ելույթի մեջ մի շատ կարևոր միտք ասվեց, որ անհրաժեշտ ուշադրության չարժանացավ:

Սա ասում է, ինչ էլ լինի, կրակոցներ, հայտարարություններ, արտաքին միջավայրի փոփոխություններ ու գործընթացներ, մենք մեր որդեգրած ռազմավարությունից հետ չենք կանգնելու ու բացառապես նրանով ենք առաջնորդվելու:

Իսկ, ըստ նրա, դա ամեն գնով խաղաղության հասնելու ռազմավարությունն է:

Իսկ ինչ է սա այս թեզով ասում.

Ասում է, որ եթե անգամ մեզ վրա հարձակվեն, ռազմական գործողություններ սկսվեն,

ՀՀ քաղաքացիներ զոհվեն ու հայկական հող օկուպացվի, ասենք Իրանի վրա հարձակում լինի,

ՌԴ-ն վերջնագիր ներկայացնի, ԱՄՆ-ը ասի մեզ այս ամենը միևնույն է,

ՀՀ-Իրան սահմանին ասենք մեծ թվով փախստականներ կուտակվեն,

Ադրբեջանը փակի ՀՀ-ի Բագրատաշենը, միևնույն է, մենք մեր ռազմավարությունից հետ չենք կանգնելու:

Սա գաղութացման, պետությունը օտարին բացահայտ հանձնելու ու ակնհայտ մոտեցում է:

Իսկ ադրբեջանցիների վերադարձ «իրենց հայրենի Արևմտյան Ադրբեջան» համաձայնագրում կա::

Հայերի մեծ մասին թվում է, թե այն, ինչ գրում եմ, ֆանտաստիկայի ժանրից է ու չի կարող տեղի ունենալ. տխրեցնեմ, այն արդեն մի զգալի մասով է տեղի ունեցել: Մենք վերջնական փուլում ենք:

Ես գիտեմ շատերդ չեք սիրում ռեալիստական, սակայն վատ լուրեր, բայց դե ընտրությունն էլ ձերն է ջայլամի պես ապրել, թե ինչ որ հարցեր փորձել լուծել միասին կամ անհատապես:

Ի դեպ 2020-ի պատերազմի մասին էլ էի գրում, շատերը ասում էին էս ինչ ես ասում, չի կարող լինել, քաղաքական պատվեր ես կատարում)), դավադրությունների տեսություն է)) և այլն, և այլն… ի՞նչ եվավ հետո:

Անգամ այսօր լուծումներ կան»: